Հայաստանում ավելի քան 120 քաղաքական կուսակցություն է գրանցված։
Արևմուտքն իր նպատակներն առաջ մղելու համար քարոզում է, թե կուսակցությունների բազմությունը ժողովրդավարության հաստատման ձևերից մեկն է, բայց իրականում սա ոչ միայն ժողովրդավարություն չի, այլև ճանաչողական պատերազմի թաքնված և վտանգավոր հնարքներից մեկն է՝ հասարակությունը պառակտելու և այն կառավարելու համար։
Փոքր և բազմաթիվ խմբերի ստեղծում, որոնցից յուրաքանչյուրը պնդում է իր սեփական ճաշակը, որոնց մի մասն էլ իր ճաշակը ձևավորում է դրսից եկած պատվերներով։
Եվ հասարակությունը ազգային նպատակներն առաջ մղելու փոխարեն, մտնում է քայքայիչ բանավեճերի և քննարկումների հորձանուտ։ Հրապարակվում են տարբեր մտքերի վրա հիմնված հայտարարություններ, որոնք որոշ դեպքերում, ոչ մի ազդեցություն չունեն իրավիճակի փոփոխման վրա, բայց օգնում են թշնամու ծրագրերն իրականացնելուն։
Հինգերորդ շարասյունը ուղարկվում է մարտադաշտ՝ թշնամու լեզուն և գրիչը դառնալու, ինչպես նաև նրա ընդունած և տարածած դիրքորոշումներն ու ցանկությունները հակառակորդ հասարակության համար ընդունելի դարձնելու համար։
Հինգերորդ շարասյունը ամեն ջանք գործադրում է անհայտ մնալու համար, բայց նրա համապատասխանությունը թշնամու հայտարարած նպատակներին՝ կարող է բացահայտել նրանց։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ