ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առաջնորդի ծնունդը

Առաջնորդի ծնունդը
04.09.2023 | 23:02

Ձայնը, որ առավոտից հավաքել բոլորին

և, բռունցքի նման համախումբ,

հարվածի հզոր զենքի էր վերածել,

երեկոյան հոգնեց ու հեռացավ:

Միտինգն ավարտվեց,

բայց հիպնոսը մարդկանց դեռ պահում էր տեղում:

Պատիր մի սպասում դեռ հուշում էր նրանց,

թե Ձայնը դեռ այդտեղ է,

և ուր որ է

կհնչի հին ցավն ամոքելու բանալին վերջապես:

Բայց Ձայնի փոխարեն Արձագանքը եկավ,

հաշվարկը տեղին էր, ծրագիրը՝ կեղծ,

ու Ձայնի անվան տակ

Արձագանքն ընտրվեց

Առաջնորդ ու Փրկիչ,

և միտինգը, որ վաղուց էր սկսվել,

վերջապես ավարտվեց:

Վահագն Մարտիրոսյան

2.09.2020

Դիտվել է՝ 6172

Մեկնաբանություններ