ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Բնապահպանության նախարարը ե՞րբ է հոգնելու իր անիմաստ հրամաններից

Բնապահպանության նախարարը ե՞րբ է հոգնելու իր անիմաստ հրամաններից
02.12.2013 | 16:39

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հերթական հրամանն է ստորագրել` Սևանա լճում ձկան բնական վերարտադրության միջոցառումների վերաբերյալ: Ըստ հրամանի, սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում, 2013թ. դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը, կդադարեցվի Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան ու խեցգետնի որսը:
Հրամանում ամենաուշագրավ տողերը, որոնք, մեղմ ասած, երբեք էլ չեն կարևորվում տարածքը վերահսկող մարմինների կողմից, հետևյալն են. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարել շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում և գետաբերաններում, ինչպես նաև ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության, Ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր»: Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է վերահսկողական ստուգայցեր կազմակերպել Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում և լիճ թափվող գետերի վրա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Տեսնես, բնապահպանության նախարարը ե՞րբ է հոգնելու իր այս անիմաստ, ձևական բնույթ կրող և գրեթե միշտ նույն բովանդակությունն ունեցող հրամաններից, որոնք ոչ մի անգամ ըստ պատշաճի չեն իրականացվում:
Թող ամեն անգամ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունն ու Գեղարքունիքի մարզպետարանը այս ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկեն և կնքեն այն համատեղ ստորագրությամբ: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ այդ միջոցառումների արդյունքում կաշառված ոստիկանությունն ու որսագողն է’լ ավելի արդյունավետ են շարունակում համագործակցել միմյանց հետ` իրականացնելով իրենց անօրինական գործարքը:



Դիտվել է՝ 3991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ