Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Սիրողի սերը

Սիրողի սերը
13.05.2026 | 22:32
Մայիսի 14

Իմացեք, որ սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում, որ Իր բարեկամներն ու հետևորդները նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից:
Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ, որ երեխաներին են ներկայացվում այն վստահոււթյամբ, որ նրանք ուրախությամբ ու սիրով կկատարեն դրանք: Ինձ հետ ունեցած հաճախակի զրույցների, Ինձ ուղղված բազում աղոթքների, Իմ պատվիրանները լսելու ու դրանց հնազանդվելու պայմանով միայն, իբրև արդյունք` գալիս է այն մտերմությունը, որի շնորհիվ Իմ հետևորդները համարձակվում են մոտենալ Ինձ` իբրև բարեկամը բարեկամին:
Ամեն դեպքում ենթարկվեք Իմ սիրալիր պնդումին, բայց մի մոռացեք, որ Ես էլ եմ տեղի տալիս ձեր թախանձանքներին:
Խնդրեք Ինձնից ոչ միայն այն մեծ բաները, որոնց մասին Ես ձեզ ասացի, այլ նաև սիրո փոքրիկ ու գեղեցիկ նշաններ: Հիշեք, որ Ես եկա իբրև կարեկցանք կամ ներողամտություն:
Այո, այդ է Իմ սերը, բայց միևնույն ժամանակ սիրողի իսկական մի սեր է, որ արտահայտում է Իր սերը անհաշիվ բառերով, գործերով և մտերիմ մտածումներով:
Մի’ մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա:
Ես հարգում եմ Աստծուն և ենթարկվում Նրան, թեպետ Ես ու Հայրս մեկ ենք:
ՈՒրեմն, երբ մարդն ավելի ու ավելի է նմանվում Իմ Հորը` որ երկնքում է, Ես մեր բարեկամությանը ավելացնում եմ նաև հրճվանքը ու ջերմ սերը: Մարդկանց տեսածի պես չէ, որ Ես տեսնում եմ` ձեր մեջ եղած Աստծուն:
Մարդուն տրված է իր ընկերոջ մեջ տեսնել առհասարակ այն ձգտումներն ու հատկությունները, որ ինքն ունի: Այդպես է նաև Իմ դեպքում, իրապես Աստված լինելով, կարողանում եմ տեսնել ու ճանաչել Աստծուն մարդու մեջ: Այս իրողությունը հիշեք, երբ հարաբերվում եք այլոց հետ:
Ձեր շարժառիթներն ու ձգտումները կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր հասել են ձեր հոգևոր մակարդակին: ՈՒրեմն դուք զուր տեղն ու անմտորեն մի ակնկալեք, որ ուրիշները հասկանան ձեզ:
Մի՛ դատեք նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ ձեզ: Ձեր բարբառը օտար մի լեզու է նրանց համար։
Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ