Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.05.2026 | 00:07
Ամենախնամ Տեր,
Քո անհատնում սիրով պահպանիր մեր զավակներին, ինչպես ասացիր.
«Թողե՛ք մանուկներին գալ Ինձ մոտ, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։
Հա՛յր երկնավոր,
ինչպես Դու պահեցիր Դավթին անապատում, Հովսեփին՝ օտար երկրում,
Դանիելին՝ առյուծների գբում,
այնպես էլ պահիր մեր զավակներին
երևելի և աներևույթ բոլոր վտանգներից։
Տե՛ր,
երբ նրանք դուրս գան տանից՝ Դու քայլիր նրանց առջևից,
երբ վերադառնան՝ Դու ընդունիր նրանց խաղաղությամբ։
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
որ գրկեցիր մանուկներին և օրհնեցիր նրանց,
Ձեռքդ դիր մեր զավակների գլխին,
Թող նրանց սրտերում միշտ բնակվեն Սուրբ Հոգու անտեսանելի շնորհները։
Եվ թող անդադար փառավորվի Քո Սուրբ անունը աշխարհի բոլոր անկյուններում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ