Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ռեալ պոլիտիկը»՝ գործողության մեջ

«Ռեալ պոլիտիկը»՝ գործողության մեջ
20.11.2025 | 14:27

Մոլդովայի իշխանությունն արագացնում է Մերձդնեստրի ինքնավարության չեղարկման գործընթացը, քանի որ ԵՄ կարող է ընդունվել միայն այդ տարբերակով: Դա ԵՄ չինովնիկների՝ Աշոտյանին բազմիցս ասված ռեալ պոլիտիկն (ՌՊ) է գործողության մեջ: ՌՊ-ն օժանդակեց Ադրբեջանին Արցախը հայաթափելու հարցում: Բայց նույն ՌՊ-ով հակառակ գործընթաց իրականացվեց Սերբիայում՝ նրանից անջատելով Կոսովոն: Ինչը նշանակում է, որ եվրոպական ՌՊ-ն թշնամի է սերբերին, Մերձդնեստրի ռուսախոս ժողովրդին և արցախահայությանը: Եվ ընդհակառակը, բարեկամ է մահմեդական կոսովցիներին ու ադրբեջանցիներին, ինչպես նաև քրիստոնյա մոդովացիներին, քանի որ իրենք թշնամի են քրիստոնյա ռուսախոսներին: Սա այն բանաձևն է, ինչը պետք է գիտակցել ԵՄ ձգտելիս:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4999

Մեկնաբանություններ