«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Գնա ընտրությունների, եթե չես ուզում, որ Հայաստանը ջնջվի քարտեզից

Գնա ընտրությունների, եթե չես ուզում, որ Հայաստանը ջնջվի քարտեզից
05.06.2026 | 18:01

Առաջինը քարտեզից ջնջեց մի մեծ տերություն, երկրորդը ջնջում է հնագույն երկիրը։

Առաջինին հավատում էին, թե նա կյանքը փոխում է դեպի լավը, և երկրորդին մինչև այսօր հավատում են։

Առաջինը վաճառվեց օտարերկրյա «բարեկամներին և ժողովրդավարական արժեքների պահապաններին», և երկրորդը գնում է նույն ճանապարհով։

Այն ժամանակ առաջինին չկանգնեցրին, բայց հիմա կա հնարավորություն կանգնեցնելու երկրորդին։

2026-ին մերժում ենք 16-ին։

Գնա ընտրություններին, եթե չես ուզում, որ Հայաստանը ջնջվի քարտեզից։

Արմեն ԱՂԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ