Համաշխարհային գիտությունը քարացել է հիացմունքից՝ աշխարհաքաղաքական կազուիստիկայի նոր խոսքի առաջ։ Բացահայտվել է բնության եզակի օրենք. Կասպից ծովը ցամաքում է, բայց սահմանները ինչ-որ պատճառով ընդարձակվում են դեպի Հայաստանի խորքերը՝ Սոթքի հատվածում։
Սա զուտ ֆիզիկա է (դե, մի քիչ էլ՝ մոգություն).
Ադրբեջանի արևելյան ափին ջուրը հեռանում է՝ բացելով ծովի հատակը։ Բայց փոխանակ լողափնյա հովանոցները պարզապես տեղափոխեն ջրի հետևից, այս գործընթացը հրաշքով «դուրս է մղում» սահմանները հարյուրավոր կիլոմետրեր դեպի արևմուտք՝ ուղիղ դեպի Սոթքի լեռները։
Այստեղ գործում է փոխհատուցման օրենքը. եթե մի տեղից պակասել է (ջուրը՝ Կասպիցում), ուրեմն մի այլ տեղ պետք է ավելանա (ցամաքը՝ Սոթքում)։ Եվ թքած, որ այդ կետերի միջև լեռներ են, հովիտներ։ Կարևորը տեսական հավասարակշռությունն է։
Սա նոր քարտեզագրական տրամաբանություն Է։ Ինչո՞ւ նայել իրական չոր փաստերին, պայմանագրերին ու սահմաններին, եթե ցանկացած աշխարհագրական փոփոխություն կարելի է հարմարեցնել հիդրոդինամիկայի օրենքներին։
Դիվանագիտության պատմության մեջ եզակի դեպք, երբ մեկ այլ երկրում ջրի մակարդակի իջեցումը հանգեցնում է տարածքային «մակընթացության» բոլորովին այլ, լեռնային պետության տարածքում։
Հանճարեղ է։ Հաջորդիվ սպասում ենք գիտական բացատրության, որ Հայաստանի սահմանների սեղմումը ուղիղ համեմատական է Սևանա լճի գոլորշիացմանը։
Էմին Մարտունի