Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 

Իր հետ միայն մեկ՝ իշխանազրկման օրակարգ պետք է լինի

Իր հետ միայն մեկ՝ իշխանազրկման օրակարգ պետք է լինի
27.03.2025 | 12:41

Հիշեցնեմ, որ 1980-ականների վերջին չի եղել ՀՀ-ի՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու ու անկախանալու օրակարգ. այդ օրակարգը ծնվեց, երբ Արցախում սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը հետո վերածվեց ՀՀ-ի անկախության շարժման:

Հայաստանի անկախացումը սկսվել է Ստեփանակերտի հրապարակի միտինգներում, հետո իրացվել Երևանում:

Երբ ոմն մեկը ասում է, որ. «մենք հրաժարվում ենք Ղարաբաղյան շարժումից», ապա նա առաջին հերթին հրաժարվում է ՀՀ-ի անկախության ու գոյության իրավունքից:

Հետևաբար, իր հետ արդյոք որևէ հարց ու պատասխան կա՞:

Իր հետ միայն մեկ՝ իշխանազրկման օրակարգ պետք է լինի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 7702

Մեկնաբանություններ