Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի «աններելի մեղքը»

Ամենայն Հայոց Կաթողիկոսի «աններելի մեղքը»
10.08.2026 | 13:02

Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ընդունել. «նորահայտ աստվածաբան» և ինքնակոչ քարոզիչ Նիկոլ Փաշինյանը մի հարցում ճիշտ է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իսկապես «մեղավոր» է։ Բայց ոչ թե նրանում, ինչ երևակայում է վարչապետը՝ հերթական «ճառերի» ու ֆեյսբուքյան մենախոսությունների ժամանակ։

Կաթողիկոսի «հանցանքը» շատ ավելի ակնհայտ է, և դրա ապացույցները չոր թվերն են։

Այս «սարսափելի» վիճակագրությունը դրա վառ ապացույցն է։

Նայենք 1999 թվականից մինչ օրս ընկած «սարսափելի» փաստերին.

Մինչ Փաշինյանը տասնամյակներ ի վեր վարժվում էր աղմկոտ պոպուլիզմի և ապակառուցողական քննադատության մեջ, Եկեղեցին միայն Ռուսաստանում ապահովեց աննախադեպ աճ։ Խորհրդային շրջանից մնացած ընդամենը 7–8 գործող եկեղեցիների փոխարեն՝ այսօր ՌԴ-ում գործում է ավելի քան 100 հայկական տաճար և մատուռ։

80 նոր սրբատեղի. Միայն Գարեգին Բ-ի գահակալության և Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի առաջնորդության տարիներին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում օծվել է ավելի քան 80 նոր եկեղեցի։ Մոսկվայի վեհաշուք Համալիրից (2013 թ.) մինչև Եկատերինբուրգ (2008 թ.), Կրասնոյարսկ (2008 թ.), Նիժնի Նովգորոդ (2014 թ.), Յարոսլավլ (2017 թ.), Վլադիմիր (2017 թ.) և Ուլյանովսկ (2023 թ.)։

Ինչո՞ւմն է «հանցանքը»

Ի՜նչ աններելի արարք՝ ներկայիս իշխանության գաղափարախոսության տեսանկյունից։

Ինչպե՞ս էր համարձակվել Եկեղեցին քարը քարին դնել, պահպանել հայկական ինքնությունն ու միավորել միլիոնավոր սփյուռքահայերի, երբ «նորօրյա Լուսավորչի» գլխավոր «ձեռքբերումը» եղել է հազարամյա Արցախի հանձնումը, Դադիվանքի, Ղազանչեցոցի ու Ամարասի կորուստն ու լքումը։

Երբ մի մարդ, ում կառավարման յուրաքանչյուր էջը ասոցացվում է կորուստների, պառակտման, հողեր ու սրբավայրեր հանձնելու հետ, հանկարծ որոշում է «բարոյականության ու հավատքի դասեր» տալ 1700-ամյա կառույցին, դա արդեն ողբերգություն չէ, այլ էժանագին ֆարս։

Ակնհայտ ճշմարտություն.

Կաթողիկոսի «մեղքն» իսկապես մեծ է․ նա շենացրել է, երբ մյուսները քանդում էին։ Նա բազմապատկել է, երբ մյուսները կորցնում էին։ Եվ «անհայտ աղանդի» ոչ մի աղմկոտ քարոզիչ չի կարող իր դատարկ խոսքերով ու թույնով ջնջել այն 100-ից ավելի տաճարները, որոնցում այսօր էլ աղոթք է բարձրանում առ Աստված՝ հանուն հայ ազգի պահպանման։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 247

Մեկնաբանություններ