ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Բնությունը մեզ հարատևելու անվիճելի կարողություն է նվիրել»

«Բնությունը մեզ հարատևելու անվիճելի կարողություն է նվիրել»
26.05.2022 | 07:22

Զարմանալի է, մենք խնամքով մոռացանք քովիդի մասին: Եթե ինքս շատ ծանր հիվանդացած չլինեի, հրաշքով խույս տված մահվանից, կմտածեի, որ այդ ծանր մղձավանջը հնարովի էր, ոչ մի թագաժահր էլ չի եղել: Բայց եղել է:

Հիշենք ընդամենը 5-6 ամիս առաջ դեռ կար խուճապը: Եվ ի՞նչ, միանգամից անհետացա՞վ: Ինչ-որ բան իրոք այն չէ: Այն, ինչի մեջ ներքաշեցին ամբողջ մոլորակը, լիովին իրական էր, և ամենևին էլ երկնային ուժերը չէին այն ստեղծողներն ու իրագործողները: Աշխարհի իրական տերերն էին հեղինակները, ովքեր չեն սիրում բացահայտվել, բայց կազմակերպիչներն են համամոլորակային բոլոր աղետների: Այդ նրանց ծրագրի ընթացիկ անցքերից մեկն է ընդամենը ռուս ուկրիանական բախումը: Նաև՝ Հայաստանի կազմաքանդումը, որն արդեն թափ է առել:


Վաղուց ի վեր ունենք «հայի վերջին խելք» արտահայտությունը, որը, եթե մանրամասն չքննարկենք, գոնե մակերեսային ընկալմամբ նշանակում է հայերին բնորոշ խելքի առկայություն: Դե, ուրեմն երևի ժամանակն է ի հայտ բերելու մեր զենքը, մեր գոյատևելու բնազդը՝ մեր անվիճելի խելքը: Եթե բնական հարստություններ չունենք, բնությունը մեզ գոնե հարատևելու անվիճելի կարողություն է նվիրել: Հազարամյակներ դիմացել ենք և՛ ցրտին, և՛ տապին ու, փառք Տիրոջը, չենք կորել, ապրում ենք: Աշխարհի բոլոր ծագերում: Եվ պիտի ապրենք: Հավատացեք: Կեղտածին փրփուրը հերթական անգամ բարձրացել է վեր, որպեսզի ինքնամաքրվի ու զուլալվի մեր ազգային մաճառը:
Ես հավատում եմ մեր անարատ գինու ծնունդին:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10992

Մեկնաբանություններ