«В Азербайджане «загрызли» певицу, которая обняла армянского конкурсанта»,- այսպիսի վերնագիր տեսա ռուսական մամուլում։ Հոդվածն արդեն չկարդացի, քանզի ամեն ինչ ասված է խորագրում...
ՀՀ իշխանությունները անթաքույց կերպով հայ ժողովրդին համարում են տգետ հիմարներ։ Իրենց թվում է, որ եթե այս շռնդալից նվաստացումը ու Ալիևի երազանքների ցուցակի իրագործումը կոչեն «խաղաղություն», ապա դրան հանրությունը հավատալու է...
Երբ իշխանությունը հայտարարում է իր ժողովրդին, որ, օրինակ, Թուրքիայի հետ բանակցությունները առանց նախապայմանների են, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան չի պայմանավորում որոշակի պայմաններ թելադրելով...
ՈՒկրաինան 1994-ին աշխարհին ցույց տվեց ազնվության, միամտության ամենաբարձր չափանիշը․ սեփական կամքով հրաժարվեց միջուկային զենքից, որովհետև հավատում էր, որ մեծ տերությունների խոստումները կարող են փոխարինել սեփական ուժին...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...