«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Երկփեղկված հովիվներ և ժողովուրդ

Երկփեղկված հովիվներ և ժողովուրդ
01.02.2026 | 12:32

«Կլինի՞, որ քաղաքում փող հնչի, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիք կպատահի՞, եթէ ՏԷՐԸ թույլ չի տվել այն։

Քանզի ՏԷՐԸ ոչինչ չի անի, առանց ԻՐ գաղտնի խորհուրդներն ԻՐ ծառա մարգարեներին հայտնելու» (Ամոս, 3:6-7)։

Ո՞վ կհամարձակվի պնդել, որ ՏԷՐԸ չի թույլատրել այսօր մեր երկրում, ժողովրդի մեջ և եկեղեցում տեղի ունեցող բոլոր խառնակչությունները և փորձությունները, որոնց արդյունքում ունենք դիվական հնարքներով երկփեղկված հոգևորականություն և հավատացյալ հոտ։ Իսկ որն է գլխավոր պատճառը, մի՞թե այն, որ հոգևոր դասը ներկայացնողների մի մասը միշտ ձգտել է արդարության ու հալածվել կամ տեսնելով եկեղեցու ներսում կուտակված որոշակի խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել տարիների ընթացքում, շարունակ բարձրաձայնել է կամ հանուն ՏԻՐՈՋ հանդեպ ունեցած անաղարտ հավատի, միշտ արտահայտվել է եկեղեցու ներսում և, սակայն, ուշադրության չի արժանացել կամ էլ հալածվել է այդ հավատի և աղոթական ոգու համար։ Ցավոք՝ ո՛չ, նրանք, ովքեր տարիներ շարունակ գործել են իրենց առաջնորդներին հլու հպատակությամբ, հաճախ կրկնելով նրանց արատավոր բարքերը, երբեք աչքի չեն ընկել իրենց ազատատենչությամբ, արդարամտությամբ, ճշմարիտ հավատով և հանուն այդ հավատի նահատակության պատրաստակամությամբ, եկեղեցու մաքրության նախանձախնդրությամբ և այլ առաքինություններով։ Նրանք չեն առաջնորդվել ՏԻՐՈՋ կողմից տրված հետևյալ պատգամով․

«Եվ ԻՄ ժողովրդին թող սովորեցնեն ընտրություն կատարել սրբի ու պղծվածի, անարատի ու արատավորվածի միջև» (Եզեկիել 44:2)։

Այսօր տուրք տալով որոշ թեմակալ առաջնորդների, եպիսկոպոսների, մեր երկրի գլխավոր ուրացողի ու նրանց բոլորի վրա դրսից կառավարողների հրահանգներին, դարձել են հեղափոխական կրքերով տոգորված գործիչներ և իբրև թե փորձում են փոփոխություններ մտցնել մեր դարավոր ավանդությունների, կարգերի մեջ։

Ի վերջո, Մայր Աթոռի շուրջ համախմբված, կանգնած են հիմնականում բոլոր այն հոգևորականները, որոնց մասին կարելի է ասել, որ անցած տարիներին նրանք չեն արժանացել որոշակի արտոնությունների, հովանավորչության, առավել հաճախ ենթարկվել են կարգապահական խստությունների։ Փոխարենը՝ մյուս կողմում հայտնվել են նրանք, ովքեր ունեցել են հենց այդ բարեհաճությունը իրենց նկատմամբ։ Նրանց հետ է նաև աշխարհական հավատացյալների մի զանգված, որը հավատի հանդեպ իր նվիրումով, նախանձախնդրությամբ և հեռատեսությամբ երբեք աչքի չի ընկել։ Հասարակության մի շերտ, որին կարելի է ուղղակի ճանաչել միայն որպես մշակութային քրիստոնյա անվանումով, ովքեր միշտ տեղի կամ անտեղի հայտարարում են, թե իրենք իրենց ներսում են իրենց աստծուն կրում ու հավատում և եկեղեցու կարիքը չունեն, եկեղեցի էլ գնում են տոնից տոն՝ օրհնած ջուր, խաղող, նուռ, մոմ, աղ, յուղ, ներկած ձվեր տուն տանելու համար, իսկ երբ էլ, որ աղոթելու են մտնում, ապա միայն անձնական խնդիրները բավարարելու համար՝ հիմնականում աշխատանքային, ուսումնական, սիրային և այլազան հաջողությունների ու առողջության խնդրանքներով։

Հոգևոր դասում այսօր առկա են քաջ հովիվներ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հավատարիմ են ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ Հավատքին և պատրաստ են նահատակության։ Ցավոք, կան նաև վարձկաններ, հերձվածողներ, որոնց առավել համապատասխանում է վարձու չոբաններ անվանումը և սրանք փորձում են ստեղծել նոր նիկոլական աղանդ։ Սրանք վարձկաններ են, որոնց համար դիպուկ է ժողովրդական ասացվածքը․ «Ում սայլը նստեն, նրա հորովելը կերգեն»։ Նրանց և իրենց հետևորդներին է ուղղված Հովհաննես Մկրտչի այս աղաղակը․

«Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկութիւնից, որ գալու է։ Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվե՛ք և մի՛ սկսեք ասել, թե Աբրահամին ունենք իբրև հայր. այս ասեմ ձեզ, որ ԱՍՏՎԱԾ կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։ Բայց ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում» (Ավետարան ըստ Ղուկասի, 3:6-7)։

Դո՛ւք, ա՛յ վարձկան հովիվներ, ձեր վրա եք վերցնում և կիսում այն մարդուկների մեղքերի բեռը, ովքեր պատասխանատու են Արցախում հազարավոր հայորդիների նահատակության, Արցախ աշխարհը անպաշտպան թողնելու, հայաթափելու համար, Հայոց մեր երկիրը թուրքի ու ադրբեջանցու ոտքերի կոխան դարձնելու համար, պետության կառույցները կազմալուծելու, քայքայելու համար, Եկեղեցու հիմքերը խարխլելու, քանդելու փորձերի համար․․․ և բազմաթիվ թաքուն ու քողարկված չարագործությունների համար, որոնք դեռ ի հայտ են գալու։ Ձեր հակառակությունը՝ կաթողիկոսին ամեն գնով փոխելու մեջ չէ, այլ լծվել եք մի գործընթացի՝ օտար ուժերի կողմից հրահրված ու նրանց կողմից կառավարվող, որի նպատակն է քանդել Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր միասնությունը, կտրել, ոչնչացնել ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցու Հայոց Ճյուղը։ Եվ դուք՝ գիտությամբ, թե ոչ, ծառայում եք չարի ծրագրին, սատանայի կամակատարների՝ իշխանությունը զավթած ցռան վերգոների, նազարների նսեմագույն նկրտումներին։ Եթե ձեր նոր տիրոջը կրկնօրինակելով հայտարարեք, թե չեք ընդունում, որ գոյություն ունի ինչ որ կողմնորոշում դեպի հյուսիս, ապա մի՞թե դրան հակառակ ավելի ընդունելի է կողմնորոշումը դեպի թուրք ու ադրբեջանցի և մի՞թե քրիստոնեայի համար միայն մի կողմնորոշում չպիտի լինի՝ դեպի ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ։

«Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով»։ (Ելք, 23:2)։

Ձեր ստացած աստվածային շնորհները և օծման օրհնությունը փոխարինել եք անաստված մի մարդուկի (բաբելոնյան կուռքի) կողմից խոստացված ողորմելի շնորհներով։

Երբ ծանոթանում ենք Վարդանանց պայքարի պատմությանը, մի բնական հարց է ծագում, թե այն բոլոր նախարարները, զինվորները, հոգևորականները, ժողովրդի այն հատվածը, որ անցել էին Վասակի կողմը, մի՞թե չէին պատկերացնում, թե ի վերջո ում դեմ էին դուրս եկել պատերազմելու, երբ գիտեին, որ դիմացում իրենց արյունակից եղբայրներն ու քույրերն են համախմբված՝ հանուն սուրբ հավատքի կյանքի ու մահու կռիվ տալու համար։ Արդյո՞ք նրանք հույս ունեին, թե երբ կանգնեն իրենց խղճի, հարազատների ի վերջո՝ ՏԻՐՈՋ առջև, կարդարանան, որ ստիպված են այդ քայլին դիմել, քանի որ իրենց ճնշել, հրամայել են և իրենք էլ որպես հլու հպատակներ ու ենթականեր, առաջնորդվելով տերերին ամեն դեպքում հնազանդ լինելու կեղծ քրիստոնեական պատվիրանով, ուղղակի հրաման են կատարել։ Ոչինչ նրանց չի արդարացնի և ոչ ոք ըմբռնումով չի ընդունի նրանց այդ արարքը։ Վերջապես հիշեք, որ բոլոր դավաճանները ոչնչացվել են իրենց նոր տերերի կողմից, սատանան իր ճտերին էլ է տրորում։

Ըստ բազմաթիվ աստվածաբանների և վանական հայրերի համոզման, ներկայումս ապրում ենք Հայտնության գրքի մեջ նկարագրված Լաոդիկեի եկեղեցու ժամանակաշրջանում։ Ամեն մեկն ինքն է որոշելու լինել սառը, տաք, թե՞ գաղջ, որոմ, թե՞ ցորեն և ընտրելու ապաշխարությամբ ՏԻՐՈՋԸ դառնալու, թե՞ ՆՐԱՆ հակառակվելու ճանապարհը ։

Հոգևորականնե՛ր և աշխարհականնե՛ր, եթե մեղքեր ունեք, որոնցից զերծ չէ և ոչ մի մարդ այս մոլորակի վրա և դրանցից կառչելով ու բռնելով ձեզ նեղում ու ստիպում են հանցանք գործել ՏԻՐՈՋ Եկեղեցու դեմ, ապա մի՞թե ավելի խելամիտ ու ճիշտ չէր լինի ապաշխարությամբ հրաժարվեիք, ազատվեիք այդ բեռից և շարունակեիք ձեր ուղիղ ընթացքը ՏԻՐՈՋ առջև։

«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառը լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ ԻՄ բերանից, քանի որ ասում ես. «Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ». բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր։

Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ԻՆՁՆԻՑ կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկության անվայելչությունը չերևա, և քո աչքերին դեղ դի՛ր, որ տեսնես։

Ում սիրում եմ ԵՍ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր ուրեմն և ապաշխարի՛ր։

Ահա՛վասիկ ԵՍ դռան առաջ եմ և բախում եմ. եթէ մէկն ականջ դնի ԻՄ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մօտ կընթրեմ նրա հետ, և նա՝ ԻՆՁ հետ։

Ով հաղթի, նրան թույլ կտամ նստելու ԻՆՁ հետ ԻՄ աթոռին, ինչպես որ ԵՍ հաղթեցի և նստեցի ԻՄ ՀՈՐ աթոռին»։ (Հայտնություն, 3:15-21)։

Նախ և առաջ բոլոր հավատացյալներին է ուղղվում այս կանչ-ահազանգը, քանի դեռ չի կորսվել դեպի մեր ՏԷՐԸ՝ առանց արյունի դարձի գալու վերջին հնարավորությունը։ Ուշքի գալ է պետք, ընդունենք ՆՐԱ կողմից մեզ առաջարկվող Փրկարար Ապաշխարության Դեղահաբը։ Մարդկության ողջ պատմության ընթացքում, ոչ մի ազգի ու ժողովրդի մոտ, բոլոր սուրբ գրություններում չկա նկարագրված մի դեպք, որում սատանան, (ով ամեն խաբկանքի ընդունակ է՝ ընդհուպ մինչև իսկ լուսավոր հրեշտակների և ՀԻՍՈՒՍԻ կերպարանքով ներկայանալը) կամ իր կամակատարները մարդկանց խաբելով ու մոլորեցնելով տանեն ապաշխարության։ Փոխարենը, ամեն ջանք գործադրում են, նույնիսկ բարձրաստիճան հոգևորականների խոսքերով համոզում են, որ մեզ ապաշխարություն պետք չէ, որ ապաշխարությունը դա տեռորի մի ձև է ժողովրդի դեմ։

Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ ովքեր այսօր հանդես են գալիս ապաշխարության խորհրդի կայացման դեմ, նրանք էլ հենց սատանայի կամակատարներն են։

Իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ և մենք չունենք լրացուցիչ ժամանակ, առջևում Մեծ Պահքն է, որը մեր սուրբ Եկեղեցու կողմից սահմանված է հենց ապաշխարության համար։ Եկե՛ք բաց չթողնենք հնարավորությունը` պահքի ընթացքում իրականացնելու ընդհանրական ապաշխարության խորհուրդը։ Այն կարելի է կայացնել հենց Մայր Աթոռում՝ Ավագ Շաբաթվա օրերից մեկում, նախապես պատրաստելով համայն հայության բոլոր նվիրյալ հոգիներին` Հայաստանում և Սփյուռքում։

Վերջերս ականատես եղանք, թե ինչպես մարդկային զորությամբ մի գիշերվա ընթացքում իր իշխանությունից հափշտակվեց ու զրկվեց մի պետության ղեկավար, մի՞թե ՏԻՐՈՋ համար անհնարին է փոխել որևէ իշխանավորի միտքը, հոգին, սիրտը, մարմինը, երբ ԻՐԵՆ այդ խնդրանքով ի խորոց սրտի դիմի ԻՐ հավատացյալ հոտի ժողովուրդը։«ՏԷ՜Ր, ՔԵԶ համար դժվար չէ օգնության հասնել ինչպես սակավազոր, այնպես և բազմաքանակ զորքերին։ Զորացրո՛ւ մեզ, ՏԷ՜Ր ԱՍՏՎԱԾ մեր, քանզի ՔԵԶ ենք ապավինում և ՔՈ Անունով ելանք այս բազմութեան դեմ։ Ո՜վ ՏԷՐ ԱՍՏՎԱԾ մեր, թող մարդը ՔՈ դեմ հաղթանակ չտանի» (Բ Մնացորդաց, 14:11)

Արդիական է հնչում 18-րդ դարավերջի Ֆրանսիայի Արս բնակավայրի հոգևոր հայր սբ․ Հովհաննես Մարիամ Վիաննեյի հայտնի արտահայտությունը․ «Երբ քահանան սուրբ է, ժողովուրդը լավն է, երբ քահանան լավն է, ժողովուրդը գաղջ է, երբ քահանան գաղջ է, ժողովուրդը վատն է»։ Ընդգծվում է հոգևոր հովվի սրբության և ժողովրդի հավատի ու բարեպաշտության անմիջական կապը։

«Միաբանություն վասն ապաշխարության»

Դիտվել է՝ 116

Մեկնաբանություններ