Թրքաքարոզ հանրային հեռուստաընկերությունը, որ գոյատեւում է հայ մարդու տրված հարկերի շնորհիվ, փոխարեն հայի ու հայկականության, մեր քրիստոնեական արժեհամակարգի, հային ՀԱՅ պահած Մայր Եկեղեցու պատմականության ու հոգերփրկչական առաքելության մասին խոսի, քարոզի, զբաղված է դահճին պուպուշ ներկայացնելով, իսկ Քրիստոսահիմն Եկեղեցուն վարկաբեկելով։
Նման բան միայն հայի թշնամին կաներ։
«Հանրային» կոչվածը միացել է համաքրիստոնեական, հակաեկեղեցական արշավին՝ հակառակ իր հանրային լինելու, հանրային շահը ներկայացնելու առաքելությանը։
Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի՝ Ծիծեռնակաբերդ այցելությունը և սրբադասված նահատակների բարեխոսական կարգը եթեր չհեռարձակելը արտացոլանքն է այդ հեռուստաընկերության ապազգային, հակահայ, հակաքրիստոնեական գործունեության։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա ու կլինի մինչև ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ ի հեճուկս դիվահարված փորապաշտների։
Գենապիղծ ու նզովյալ հայի թշնամիները ինչքան էլ փորձեն Եկեղեցին դուրս մղել հանրային կյանքից, միեւնույն է, աստվածահաստստ Եկեղեցին իր աստվածառաք սուրբ առաքելությունը կիրականացնի ազգայինը, հոգևորը պահպանելու համար։
Առաքելական Սուրբ Եկեղեցին համայն հայությանը միավորող հոգևոր միակ ու անկրկնելի քրիստոսահաստատ կառույցի լինելիությունը հայի թշնամիների ու անաստվածների համար աչքի փուշ է կարծես, սա է պատճառը, որ «Հանրայինի» եթերից զրկեցին Եկեղեցուն, և սա ազդակ է հայ մարդու համար, որպեսզի գալիք ընտրություններին ո՛չ ասի ստրկամտությանը, անաստվածությանը, հայատյացությանը...
Նույն վիճակն է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Մի հաստատություն, որն իր առաքելությամբ պետք է կոչված լինի մեր բյուրավոր սուրբ նահատակների հիշատակության ամրոցը լինելուն, այսօր ակնհայտորեն տուրք է տալիս թրքահաճո քաղաքական թեզ ներարկող պատվերներին։
Նման կոպիտ շեղումը բուն առաքելությունից խայտառակում է այնտեղ
«աշխատող» անձանց, որոնք պետք է վեր լինեն ցանկացած տեսակի իշխանահաճո, թրքահաճո դրսևորումներից։
Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը» (Փիլիպ. 4 ; 19),
«Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար, Աստծո զորություն» (Ա Կորնթ. 1; 18)։
«ՈՒտելիքի համար Աստծու գործը մի՜ քանդիր» (Հռոմ. 14; 20):
«Լալով եմ ասում, որ շատերն ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին» (Փիլիպ. 3; 18)։
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ