«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

ԵՄ օրակարգում չկա և չի կարող լինել Հայաստանի անդամակցության հարց

ԵՄ օրակարգում չկա և չի կարող լինել Հայաստանի անդամակցության հարց
06.05.2026 | 12:14

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովը․

● ձևակերպեց, որ Հայաստանում սկսվում է պրոքսի պատերազմ (առայժմ տեղեկատվական մակարդակում) ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Դրա «գաղափարական» հիմքերը ձևակերպեց Մակրոնը՝ իր ցինիկ ելույթներով։

● Որևէ կերպ չնպաստեց Հայաստանի եվրաինտեգրմանը. ԵՄ-ի օրակարգում չկա և չի կարող լինել Հայաստանի անդամակցության հարց։

● Այս գագաթնաժողովը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելու մասին էր։

● Հերթական անգամ ի ցույց դրվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում դրված նվաստացուցիչ մոդելը. Ալիևը Արցախի ժողովրդին մեղադրեց «սեպարատիզմի» մեջ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանեց «պատերազմական հանցագործներ», ինչին ի պատասխան լսեց Նիկոլ Փաշինյանի շողոքորթ հայտարարությունը՝ 2028-ին Բաքվում հյուրընկալվելու մասին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 30209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ