Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իշխանությունը՝ անձնական օգտագործման գործիք

Իշխանությունը՝ անձնական օգտագործման գործիք
17.05.2026 | 13:38

Ինչի՞ մասին է վկայում այն, որ Նիկոլը ցանկանում է մեքենաները խմած վարած, իրավունքից զրկված ու նոր քննություն հանձնելու անկարող (այսինքն, կանոնները չիմացող) մի քանի հազար սուբյեկտ կրկին բաց թողնել ճանապարհներ։

Սա պարզ վկայությունն է այն փաստի, որ պետություն չկա, իսկ իշխանությունն ընդամենը իշխանություն պահելու անձնական օգտագործման գործիք է։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 6110

Մեկնաբանություններ