Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

«Լուրջ մասնակցություն եմ ունեցել» Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կյանքին

«Լուրջ մասնակցություն եմ ունեցել» Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կյանքին
27.01.2026 | 16:19

Ասեմ, որ ես Սպիտակ տանը եղել եմ, շրջել եմ սենյակներով։ Էս էլ՝ ապացույցը։ Լա՜վ հոգնել էի. Սպիտակ տունն ահագին մեծ ա. բայց որոշեցի նկարվել, որ հետո հավատամ։ Նախագահը տանը չէր. էն ժամանակ Քլինթոնն էր, բայց մնացած ամեն ինչ տեսել եմ։ Նախագահին էլ եմ տեսել՝ հետո, մի երկու ամսից, երբ մեքենայով անցնում էր։ Ինձ էլ ձեռքով արեց, բայց չկանգնեց։ Երևի չճանաչեց։

Հա՛, Կոնգրեսում էլ եմ եղել, նստել եմ ժուռնալիստների օթյակում ու հետևել կոնգրեսի նիստին։ Ինչ-որ տաղտկալի օրենք էին քննարկում, բայց, մեկ ա, հետաքրքիր էր։

Նենց որ, լուրջ մասնակցություն եմ ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կյանքին։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2903

Մեկնաբանություններ