ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.09.2026 | 00:07

Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր,
Պահիր և պահպանիր մեր զավակներին, Քեզ հավատացող և Քեզ հուսացող Հայ ժողովրդին, Սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո։
Փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամիներից, արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ