Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ճգնաժամի արմատները մեր մեջ փնտրենք

Ճգնաժամի արմատները մեր մեջ փնտրենք
22.12.2014 | 13:20

Մեր պետական այրերն արդարանում են՝ տնտեսական ճգնաժամի պատճառը գցելով Ռուսաստանում տեղի ունեցող գորրծընթացների վրա: Անշուշտ, ռուսական գործոնն ունի իր ազդեցությունը, ինչը անհերքելի է, սակայն դա նույնպես մեր իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է: Ռուսաստանում նույնպես ինքնաքննադատությունն ընդունված չէ, այնտեղ էլ ճգնաժամի հետևում փնտրում են Արևմուտքի «ականջները»՝ ամեն բան վերագրելով միջազգային պատժամիջոցներին ու նավթի համաշխարհային գների անկմանը: Այստեղ էլ, իհարկե, կա ճշմարտություն, սակայն նույնիսկ այդ ճշմարտության հիմքում Կրեմլի քաղաքականության հետևանքներն են: Եթե Երևանում կամ Մոսկվայում պետական այրերն անկեղծ լինեն, ապա կընդունեն, որ ունենք կոռումպացված համակարգեր, որոնք ի չիք են դարձնում ազատ մրցակցության ու ներդրումների հնարավորությունը: Հետսովետական տնտեսությունները, չնչին բացառություններով, տապալեցին արդիականացման գործընթացը: Մասնավորապես, Հայաստանում արդեն 90-ականների կեսերին բարեփոխումները կանգ առան՝ համակարգը լրացնելով սկզբում ուժային, հետո՝ օլիգարխիկ բաղկացուցիչով: Մեր տնտեսության խեղճությունն ու ամրցունակությունն ավելի ակնառու դարձան, երբ օբյեկտիվորեն ինտեգրվեցինք ավելի մեծ համակարգերի: Մեր ղեկավարները չեն ստում, երբ վերջին օրերին խոսում են մեր տնտեսության վրա ռուսական ճգնաժամի ունեցած ազդեցության մասին, բայց «դիվանագիտորեն» մոռանում են ասել, որ դա Հայաստանի տնտեսության ոչ ադեկվատ կառուցվածքի ու իրենց վարած քաղաքականության հետևանք է: Ռուսաստանից եկած տրանսֆերտներն օբյեկտիվորեն պակասել են, բայց եթե մեր տնտեսության հույսը պետք է լինի բացառապես «խոպանչիների» աշխատանքը, ապա էլ ինչո՞ւ ենք այսքան մեծ պետական ապարատ պահում: Իրականում, Մոսկվայում չեն ուզում խոստովանել, որ պատժամիջոցներն ու նավթի գինն այսպես ցնցեցին իրենց տնտեսությունը, որովհետև այն հումքային ու ոչ դիվերսիֆիկացված է: Երևանում էլ չեն ուզում խոստովանել, որ մենք այդքան ազդվում ենք ռուսական ճգնաժամից, որովհետև, ըստ էության, չունենք տնտեսություն ու ապրում ենք տրանսֆերտների հույսին, իսկ մեր ստեղծածն էլ այնքան անմրցունակ ու անորակ է, որ սպառվում է բացառապես բարձր չափանիշներ չունեցող ռուսական շուկայում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 30331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ