Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.06.2026 | 00:03
Բժշկական ճարտարության ամենափորձ հնարամտությամբ` անախտական կյանքի պատճառ,
Զորավոր Թագավոր երկնավոր, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի, իմանալիների և տեսանելիների։
Ահա, Դու իմ մեջ ես,
Ըստ մարգարեի խոսքի, նոր կցորդությամբ, որպեսզի Քեզ հետ միության այս բարեզարդ դաշինքով լուսավորվեմ կրկին` ողջացած հոգով և մարմնով, ըստ ամենայնի կարող և անհաղթ։
Ամեն։

Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ