Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երրորդ նախագահը շարունակեց վնասել Հայաստանին՝ սրան դարձնելով միլիոնատեր և քաղաքական կյանքում ազդեցիկ դեմք

Երրորդ նախագահը շարունակեց վնասել Հայաստանին՝ սրան դարձնելով միլիոնատեր և քաղաքական կյանքում ազդեցիկ դեմք
09.05.2026 | 12:33

Բազմիցս ասել են սրան ճանաչող մարդիկ, որ սույն խայտառակության անունը պետք է հասկանալ ռուսաց լեզվով, եթե անգամ լեզվի պետական կոմիտեն դեմ լինի: Հիշեք, որ սա Հին ու Նոր Հայաստանների ամենաբարոյազուրկ շնչող առարկան է: Տարիներ առաջ վատ բան տեղի ունեցավ, երբ կանխվեց սրա գնդակահարությունը և փրկվեց Վազգեն Սարգսյանից, փրկողն էլ Սերժ Սարգսյանն էր: Բայց երրորդ նախագահը չբավարարվեց դրանով, նա շարունակեց վնասել Հայաստանին՝ սրան դարձնելով միլիոնատեր և քաղաքական կյանքում ազդեցիկ դեմք: Եվ հետո տարիներ անց, երբ 2007-ի դեկտեմբերին սա ՀՀԿ համագումարում առաջադրեց Սերժ Սաարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններին, իսկ մեկ ամիս անց անցավ հակառակ ճամբար, բոլորը հասկացան՝ սա սասունն է, ռուսաց լեզվից լավ ոչ մի բան սրան ավելի ճիշտ չի նկարագրում...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հղումը՝ https://news.am/hy/video/1033717...

Դիտվել է՝ 5423

Մեկնաբանություններ