Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության»

Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության»
18.07.2026 | 10:54

Բաքվեցի դիկտատորը հայտարարել է.

«Ադրբեջանն աջակցում էր անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումը` մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում»։

Սա իհարկե էրդողանյան տեսակետն է առաջին հերթին` ում պարտական է Ալիևը, սակայն հայտարարությունն հետաքրքիր է հնչում այնքանով, որ Ալիևը պարտական է նաև Նեթանյահուին, ով հրեական պետության ո՛չ միայն տեխնոլոգիական աջակցությունն է տվել Ադրբեջանին, այլև ԱՄՆ-ում և Եվրոպայում հրեական լոբբիստական խմբերի միջոցով աջակցել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական հանցագործությունների նկատմամբ ամերիկյան և եվրոպական առաջնորդների լոյալությունը կամ առնվազն լռությունը։

Ալիևյան այս մոտեցումը տպավորություն է ստեղծում, որ Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության» (middle power), այն պարագայում, երբ միջին տերություն կառուցելու համար Ադրբեջանի նման պետությանն անհրաժեշտ է ներքին վերափոխումների և արտաքին գործոնների կառավարման այնպիսի համակցություն, որպեսզի առկա նյութական ռեսուրսները վերածվեն իրական ազդեցության։

Իհարկե գուցե նման փորձեր կան, սակայն այդ փորձերը ինչքանո՞վ կփոխարկվեն իրական վերափոխումների, ցույց կտա ժամանակը։

Արա ԼՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3044

Մեկնաբանություններ