ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում
13.08.2026 | 17:09

Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը (American Research Institute of the South Caucasus, ARISC), որը գործում է ԵՊՀ կազմում, իր հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կազմակերպում է առցանց գիտաժողով, որը նվիրված է Հարավային Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատմության, քաղաքականության, մշակույթի և հասարակության բազմակողմանի ուսումնասիրությանը։

Թե ինչո՞ւ են որոշել մայր բուհում անցկացվող առցանց կոնֆերանսում ներառել նաև Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը, կարծում ենք պարզ է, Երևանի պետական համալսարանը` որպես ՔՊ-ին կից կառույց, իրականացնում է ՔՊ-ական քաղաքականություն, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը, ում ռեկտորի պաշտոնում պաշտոնավրամն ժամկետը լրանում է այս տարի դեկտեմբերին, որոշել է ամեն գնով իշխանությունների աչքը մտնել, առաջ տանելով նրանց պրոադրբեջանական գաղափարները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կազմակերպում են «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» գիտաժողովներ՝ Հայաստանի ողջ տարածքը դիտելով որպես «Արեւմտյան Ադրբեջան», իսկ մեր պատմաբանները, հանրային գործիչները փոխանակ հերքեն պատմության այդ խեղաթյուրումները, Հայաստանում Ադրբեջանի պատմությանն ուղղված գիտաժողովներ են կազմակերպում:

Մանրամասները՝ hraparak.am-ում

Հղումը՝

https://hraparak.am/.../706fe16a75229fcebf8dd00c39d2749f...

Դիտվել է՝ 4223

Մեկնաբանություններ