ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

«Նահատակվելու քաղաքականութու՞ն», թե՞ պետականության պղծում և վաճառք

«Նահատակվելու քաղաքականութու՞ն», թե՞ պետականության պղծում և վաճառք
17.09.2026 | 14:01

Այսօր ԱԺ ամբիոնից հնչեց սեփական տեսակի, պատմության և նախնիների հանդեպ վերջնական կապիտուլյացիայի «փիլիսոփայությունը»։

Արարատ Միրզոյանը բառացիորեն հայտարարեց.

«...35 տարի անց, գլխի ենք ընկնում, որ արտաքին քաղաքականությունը տնտեսական շահերի սպասարկմանն է ծառայում, առաջին հերթին, հիմնականում և միակ...

Մենք, մինչ այժմ նաև տարբեր այլ քաղաքակրթությունների խորհրդով, փաղաքշանքով, հորդորով, քաջալերմամբ զբաղված ենք եղել մի շատ «վեհ առաքելությամբ»՝ հանուն աշխարհի, հանուն «սուրբ և վեհ նպատակների»՝ ՆԱՀԱՏԱԿՎԵԼՈՒ առաքելությամբ։

Հիմա, ժողովուրդ ջան, եկեք ուղիղ խոսենք, մենք ունեցել ենք... հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականություն։ Սա եղել է ՆԱՀԱՏԱԿՎԵԼՈՒ արտաքին քաղաքականություն, մենք առաջարկում ենք այժմ ունենալ՝ ապրելու և այդ կյանքն անվտանգ, ապահով, հարմարավետ դարձնելու արտաքին քաղաքականություն»։

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք:

Սա «ապրելու» քաղաքականություն չէ՛։

Սա բացահայտ կոչ է՝ հրաժարվելու պատմությունից, ինքնությունից, Մասիսից, Սփյուռքից, տատից ու պապից։ Սա «որտեղ հաց, այնտեղ կաց» մանրախնդիր ու տմարդի նարատիվն է, որտեղ ամեն ինչ վաճառվում և գնվում է։

Երբ երկրի «ղեկավարը» ԱԺ ամբիոնից առանց երկմտելու հայտարարում է, որ ինքն է սեռափոխվածի անվտանգության երաշխավորը, բայց նույն իշխանությունը չի կարողանում և չի ուզում լինել Հայի, Հայաստանի, Արցախի, Սև լճի, Վարդենիսի, Տավուշի, Տիգրանաշենի ու Սյունիքի անվտանգության երաշխավորը՝ սա արդեն ախտորոշում է։

Հայի և Հայաստանի համար, ըստ իրենց, պետք է միայն նահատակվել, իսկ սեռափոխվածի համար դրա կարիքը չկա, այդ գործում պետք է միայն՝ ՊՂԾՎԵԼ։

Թեև, այս համակարգի համար պղծվելն ու պղծելը նորություն չէ, ի՞նչ կարող է մտածել սրբության ու պղծության մասին մի խմբակ, որի գաղափարական հայրը դեռ տարիներ առաջ «Երկրի հակառակ կողմը» գրքում տողատակերով ուրանում ու ծաղրում էր մեր բոլոր ազգային արժեքները։ Ովքեր իրենց քաղաքական կյանքը սկսել են սեփական հայրենիքն ու արմատները թերագնահատելով, այսօր ընդամենը ավարտին են հասցնում այդ գրքում տպագրված տողերը։

Այնպես որ, այս ամենը նրանց համար շատ վաղուց է սկսվել՝ «Не привыкать»...

Եվ այս ամենի ֆոնին, երբ երկրի անվտանգային համակարգը հիմնահատակ քանդված է, ՀՀ ԱԳ նախարարը որպես «մեծագույն ձեռքբերում» հպարտությամբ հայտարարում է.

«...ունենք շատ հետաքրքիր ձեռքբերումներ, առաջ մտքներովս չէր անցնի՝ հայկական դեղձը՝ Օմանում...»։

ՊԸՐԾ...

Սա՞ է ձեր արտաքին քաղաքականության գագաթնակետը, Օմանում վաճառվող դեղձո՞վ եք փոխարինում Արցախը, ցեղասպանության պահանջատիրությունը և մեր սուվերեն տարածքները։

Ազգային միտքը չի՛ հանդուրժելու այս տնտեսական ստրկությունն ու բարոյական անկումը։

Խաղաղությունը ծնկաչոք մուրալով ու դեղձ վաճառելով չեն բերում, խաղաղությունը կերտում են ուժով, արժանապատվությամբ և սեփական արմատներին տեր կանգնելով։

Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ