Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Զգույշ եղեք Վանաձորի պարեկներից

Զգույշ եղեք Վանաձորի պարեկներից
26.01.2026 | 11:37

Վերջերս գրել էի ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ` ավագ սերժանտ, աշխատող Ասլանյան Արմենի մասին, որը Վանաձորում կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ ու վարչական որոշում կայացնում:

Պարզվում է` «կրտսեր-ավագ»-ի գործունեությունը միայն ամրագոտիներով չի սահմանափակվում: Վերջինս «հերոսացել է» նաև դատարաններում (ԼԴ/0078/01/25):

Ուրեմն, «կրտսեր-ավագ»-ը վիճել է մայթեզրին կանգնած քաղաքացի Ա.Ն.-ի հետ, այնուհետև ձեռնաշղթայել և ձերբակալել վերջինիս այն պատճառով, որ, իբր, Ա.Ն.-ը բռնություն է գործադրել «իշխանության ներկայացուցչի» նկատմամբ: Ժողովրդական լեզվով` «շառ»: Դատարանն էլ, փաստելով, որ «գործով հետազոտված գրավոր ապացույցներից որևէ մեկով չի հիմնավորվել Ա.Ն.-ին վերագրվող այն արարքը, որ վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կրտսեր պարեկ, Արմեն Ասլանյանի նկատմամբ բռնություն գործադրել է վերջինիս օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով»: Սա ես չեմ ասում, սա Դատարանն է ասում: Փաստորեն, «կրտսեր-ավագ» պարեկը անմեղ մարդու (ըստ Դատարանի Վճռի) դեմ ցուցմունք էր տվել, նրան վերագրելով մի արարք , որը վերջինս չէր կատարել: Եվ, եթե կրտսեր-ավագ» պարեկ Ասլանյան Արմենը կարող է այդ մասշտաբի իրականություն կեղծել, ապա «ամրագոտիով չամրակապվելն» ի՞նչ է, որ չկեղծի:

Հետաքրքիրն այն է, որ «կրտսեր-ավագ»-ն այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել:

Իրավմամբ, երիցս ճիշտ է Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի հարկատուներն իրական հերոս են:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ