Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Անցյալի հանճարեղ պատկերը

Անցյալի հանճարեղ պատկերը
13.09.2025 | 10:07

Ես բացառիկ դեպքերում եմ Հ1 նայում։ Էսօր էդ բացառիկի օրն էր։

Ցուցադրում էին Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» կինոնկարը։

Կինս էր «մեղավորը», ասավ՝ ուժեղ կինո ա, հլա նայի։ Ջահել օրերիս ոնց որ նայել էի` անլուրջ, կիսատ֊պռատ։ Երևի արվեստի լուրջ գործն ընկալելու համար դեռ հասունանալու տեղ ունեի։

Ասի, հլա նորից նայեմ։

Ե՞վ... Ցնցվեցի, հուզմունքը խեղդում էր կոկորդս, աչքերս լի էին արցունքով, ոնց որ սաստիկ փխրուն եմ դարձել` հասունացող ծռրունական մարա՞զմ էր, թե՞ արվեստի ցնցող ազդեցություն։ Դերասանական փայլուն խաղը` Ջիգարխանյան, Բիկով, Ֆատեևա, Տերեխովա, հատկապես Բիկով, Բիկով, Ռոլանդ Բիկով... զմայլվել, դրախտի շեմն էի հասել...

Արագահոս արցունքները ողողել էին այտերս, պարանոցս, հոսում էին մարմինս ի վար, իսկ էությունս բարձրանում էր, բարձրանալով վերթևում։

Մի՞թե հանճարեղ է եղել Ֆրունզե Դովլաթյանը, իսկ ես բանից անտեղյակ, ինչպե՞ս է կարողացել նման հոգեցունց ֆիլմ նկարահանել, կյանքը` սովոր և անսովոր, որտեղ և մեր պատմական անցյալն է, և մեր վավեր երկիրը, և պատերազմը,և գիտությունը, և ֆիզիկան, և լիրիկան, և մարդկային դրաման և հայ ռուսական չպարտադրող բարեկամությունը, ու նաև, նաև` չմեռնող ու շարունակվող ակընթարթը, ակընթարթի պատկերը...

Ֆրուզե Դովլաթյանին սովորաբար ներկայացնում են, որպես լավ ռեժիսորի, բայց ոչ հանճարեղ։ Այսօր ես ավելին տեսա։ Տեսա հանճարեղը։ Ե՞վ...

Հոգիս փառավորվեց։

Օղորմի Մեծին։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5173

Մեկնաբանություններ