ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ափսոս էր Ֆրանսիան

Ափսոս էր Ֆրանսիան
18.10.2026 | 13:21

Եվրոպական «ժողովրդավարները» շուրջ երկու տասնամյակ քննադատում են Ռուսաստանին ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ու լիբերալ արժեքաբանությունից հրաժարվելու, դեպի ավտորիտարիզմ հետընթացի համար: Այդ նույն «ժողովրդավարները» ողջունում ու փառաբանում էին ելցինյան վարչակարգը 1990-ական թթ. , որն ընտրել է երկրի ժողովրդավարացման ուղին: Այդ գործընթացի արդյունքը քաոսն էր, թալանը, հանցագործ աշխարհի կողմից պետական մարմինների վրա վերահսկողության սահմանումը, ազգամիջյան արյունահեղությունները և այլն: 2000-ականն թթ. սկզբներից, Պուտինի իշխանության գալուց հետո, էականորեն փոխվեց քաղաքական համակարգը: Լավ է դա, թե վատ, քննարկելն անիմաստ է, կուսակցական դիրքորոշում է: Բայց այն, ինչ կատարվում է այսօր Ֆրանսիայի, Իտալիայի և ԵՄ մյուս պետությունների քաղաքներում, ստիպում է կրկին մտածել լիբերալ արմատական կառավարման արդյունավետության մասին:

Ափսոս էր Ֆրանսիան, լավ է, որ դը Գոլը չի տեսնում իր երկրի այս խայտառակ վիճակը: Իսկ ԵՄ բարձրագույն մարմնի Եվրոպական խորհրդի նիստում Զելենսկին պահանջում է 70 միլիարդ եվրոյից ավելին, զգուշացնելով, որ հակառակ դեպքում 20 մլն ուկրաինացիներ կհեղեղեն եվրոպական քաղաքները: Մի կողմից սոցիալական բունտի վտանգն է և աֆրոասիական մահմեդական էմիգրանտների ավերիչ ալիքը, մյուս կողմից՝ Զելենսկու սպառնալիքները: Ինչպես հայ պոեզիայի դասականն էր ասում՝ ջրի և հրի արանքում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ