Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Բռնաճնշումների մասշտաբների տարբերությունը չի արդարացնում բռնապետական նկրտումների հանցավորությունը

Բռնաճնշումների մասշտաբների տարբերությունը չի արդարացնում բռնապետական նկրտումների հանցավորությունը
15.06.2026 | 17:36

Այսօր բռնադատվածների հիշատակի օրն էր: Գնացինք ծաղիկ դրեցինք հուշարձանին: Այդ հուշարձանը կառուցվել է, որ հարգվի Խորհրդային Միության կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ իրականացված քաղաքական տեռորի զոհերի և բռնաճնումների ենթարկված միլիոնների հիշատակը:

Այս հուշարձանը կառուցվել է նաև այն նպատակով, որ անկախ Հայաստանում չլինեն քաղաքական բռնաճնշումների հետևանքով մահվան և ազատազրկման ենթարկվածներ:

Այսօր Հայաստանում նորից կան տասնյակ քաղբանտարկյալներ, բռնադատվածներ: Նիկոլական պրոպադանդիստները ստորաբար փորձում են արդարացնել ապօրինությունները, ասելով, որ չի կարելի իրենց արածը համեմատել ոչ բոլշևիկյան տեռորի, և ոչ էլ անգամ 2008 թվականի ընտրությունների և մարտի 1-ի հետ:

Այո, խորհրդային բռնադատվածները կազմել են բնակչության 1 տոկոսից ավելին, հիմա բռնադատավածներն ու քաղբանտարկյալբերը հաշված մարդիկ են և պատժի դաժանությունն անհամեմատելի է: Համեմատելու բան իսկապես չկա:

Բայց բռնաճնշումների մասշտաբների տարբերությունը չի արդարացնում բռնապետական նկրտումների հանցավորությունը: Մեկ քաղբանտարկյալն անգամ արդեն շատ-շատ է, քանի որ նրանով բացվում է դուռը դեպի բռնապետություն:

Հոկտեմբերի 27-ի սպանությունները, 2008 թվականի ընտրությունների կեղծումը, մարտի 1-ի ոճրագործությունը, 2015-ի սահմանադրական հանրաքվեի կեղծումը իսկապես Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ ոճրագործություններն են: Բայց դա չի արդարացնում ոչ 2026 թվականի ընտրությունների կեղծումը, ոչ էլ Արթուր Օսիպյանի կամ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները:

Հայաստանը պետք է լինի ազատ երկիր:

Լևոն Զուրաբյան

Դիտվել է՝ 3983

Մեկնաբանություններ