Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՈՒրախ-զվարթ և լայն ժպիտով ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ

ՈՒրախ-զվարթ և լայն ժպիտով ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ
15.08.2026 | 13:33

Երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանությունները այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ , իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով, ինձ մոտ անհանգստացնող դեժավյուի զգացում առաջացավ։

Նա կատակում է, հաճույքով ծաղրելով այն մարդկանց, ովքեր իրավացիորեն զգուշացնում են. «Սթափվե՛ք, մարդիկ, մենք գլորվում ենք դեպի կործանում»։

Հավանաբար, Փաշինյանը մոռացել է, որ մոտավորապես նույն հեգնական տոնով նա և իր թիմը 2019-2020 թվականներին ծաղրում էին այն մարդկանց, ովքեր սթափ մտածելով ահազանգում էին, որ Փաշինյանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի մեծ պատերազմ և Արցախի կորուստ։

Հիշո՞ւմ եք։ Նույնիսկ Փաշինյանի ԱԳՆ-ի պաշտոնյաները, լինելով այցով Արցախի Հանրապետությունում, Շուշիից հրապարակում էին ծաղրական ենթատեքստով լուսանկարներ՝ իբր «մենք եկել ենք, որպեսզի Արցախը հանձնենք ադրբեջանցիներին»։

Եվ ի՞նչ եղավ արդյունքում։

Արդյունքում Արցախը թուրքի երախում է ՝ համաձայն իրենց իսկ հումորային և ծաղրական ակնարկների։

Հիմա մտածում եմ․ երբ Փաշինյանը, ուրախ-զվարթ և լայն ժպիտով, ասում է, որ երկիրը գլորվում է դեպի անդունդ, գուցե նա, այնուամենայնիվ, այս կերպ ուզում է ճշմարտությու՞նն ասել, որպեսզի հետո իրեն չմեղադրեն, թե « ինչու՞ ոչ ոքի չէր նախազգուշացրել»։

Գիտե՞ք, թե որն է ամենասարսափելին։

Այն, որ իրականում երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 2701

Մեկնաբանություններ