ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Ամեն ինչի իմիտացիաների գումարը լուրջ կյանք լինել չի կարող

Ամեն ինչի իմիտացիաների գումարը լուրջ կյանք լինել չի կարող
06.10.2026 | 14:11

Դատարկ և իրենց թիկունքում ոչինչ չունեցող կոչերի փոխարեն մեզ լուրջ մտքեր են պետք։

Լուրջ մտքերն էլ, ինչպես ամեն տեսակի լուրջը, ծնվում են միայն լուրջ մտավոր մրցակցային միջավարերում, իսկ վերջիններս էլ հնարավոր են առնվազն որևէ ոլորտում մինիմալ թվով լրջորեն մտածող ուսյալ և լուրջ նպատակ հետապնդող կամային մարդիկ ունենալով։

Ներկայում, անկախ այս ուղղությամբ մեզնում կատարվող մեծ թվով ջանքերից, որոնց ճնշող մեծամասնությունը պարզապես դատարկախոսություն է, մենք այս հարցում իմիտացիայի անհաջող փորձերից այն կողմ չենք անցնում։

Կա լրջության մի նվազագույն շեմ, որը եթե չհաղթահարվի, մենք լուրջ ու արժանավայել կյանք ունենալ չենք կարող։

Ամեն ինչի իմիտացիաների գումարը լուրջ կյանք լինել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ