ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ինչպե՞ս սահմանել համաշխարհային պատերազմը

Ինչպե՞ս սահմանել համաշխարհային պատերազմը
03.08.2026 | 15:13


Դա այն է, երբ հակամարտության մեջ են մտնում մեծ տերությունների երկու դաշինքներ, և պատերազմը մղվում է մի քանի տարածաշրջաններում միաժամանակ։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հարված են հասցրել իրանական նավին։ ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ ուժերի դեմ Իրանին հետախուզական օգնություն ցուցաբերելու մեջ։ Իրենք՝ ԱՄՆ-ը և Եվրոպան, բացահայտորեն աջակցում են Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ։ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները ձուլվում են մեկ մեծ պատերազմի մեջ։

Սա հենց այն է, ինչի մասին մենք զգուշացնում էինք։ Պլյուս, ինչպես կանխատեսում էինք, Իրանի վրա հարձակումից հետո Մերձավոր Արևելքում սկսվեց միջուկային զենքի տարածումը։ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել ուրանի հարստացում սկսելու մասին։ Հերթում են Թուրքիան, Եգիպտոսը և տարածաշրջանային այլ տերություններ։

Ամրակապվեք, ընկերներ, զվարճալի է լինելու։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 10822

Մեկնաբանություններ