Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Սա բռնապետիկի վրեժը չէ միայն, սա թշնամական ծրագիր է

Սա բռնապետիկի վրեժը չէ միայն, սա թշնամական ծրագիր է
27.08.2026 | 11:45

Չորս օրից նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է:

Երեկ գիշերը նրան 2 ամսով կալանավորելու վճիռ կայացվեց նիկոլի անձնական օգտագործման դատարանում, վճիռ, որը զուրկ է որևէ իրավական հիմքից և բխում է միայն նիկոլի բռնապետական հոգեխանգարմունքից ու թշնամական պետությունների ղեկավարների պատվերից:

Վերջին օրերին բուռն քննարկվում է Տիգրանաշենի հանձնման հարցը: Տիգրանաշենը հանձնված է շատ վաղուց, քպ-ականները տարիներով են ակնարկում, որ այն տրվելու է Ալիևին. «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ» հակապետական հայտարարությունը նաև սրա մասին էր:

Ինքս ընտրություններից անմիջապես հետո նշեցի, որ քպ-ական հանձնաժողովի նախագահը անվարան կերպով հայտնեց, որ իրենց «դոշի քարտեզին» Տիգրանաշենն արդեն չկա, ասաց սա հպարտանալով, իմ աչքը մտցնելով փաստը, որ քարտեզը «իրական Հայաստանինն է»: Ի դեպ, Արցախի հանձնման մասին էլ էին բաց խոսում, բայց մեր հավաքական ընդդիմությունը նորից նախընտրում էր անատամ հայտարությունների ոճը, թե բա՝ «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում», իսկ հողի վրայի գործողությունները մնում էին անիրագործելի կամ էլ պատրանք էր ստեղծվում, թե «բան է արվում», իրականում ներքին կռիվն ընթանում էր ոչ թե Արցախը փրկելու շուրջ, այլ «նիկոլին Քոչարյանից փրկելու» շուրջ: Ինչի ուղղությամբ աշխատեցին, այն էլ հաջողեցին: Հավաքական ընդդիմությանը իսկապես հաջողվեց «փրկել» նիկոլին Ռոբերտ Քոչարյանից՝ արդեն երրորդ շրջանով նվիրելով նրան ՀՀ ղեկը, դրանով իսկ՝ նորից զոհաբերելով պետությունը:

Ընդդիմության գործելաոճում բան չի փոխվել։

Նրանք նորից հավաքականորեն պատրանք են ստեղծում, թե պայքարում են նիկոլի դեմ, իրականում, թիրախում նորից Ռոբերտ Քոչարյանն է, այս անգամ արդեն՝ ոչ միայն ընտանիքով, այլև՝ մերձավորներով, հավատարիմ գործընկերներով, իսկ Տիգրանաշենի հանձնումը կիրացվի, ինչից հետո էլ ՀՀ-ն կհայտնվի Արցախի վերջին մեկ տարվա ճակատագրի ճիրաններում. Ալիևը քայլ առ քայլ կպահանջի տարածքներ, կսպառնա շրջափակել Հայաստանը՝ դրանք չտալու դեպքում, գուցե նաև՝ կշրջափակի, կախված ՌԴ-ի և Իրանի պատերազմական իրավիճակներից:

Սա է պատճառը, որ ես պնդում եմ՝ նախագահ Քոչարյանի դեմ բոլոր գործողությունները հավասարազոր են ՀՀ-ի դեմ գործողություններին: Սա պարզապես ճղճիմ բռնապետիկի վրեժը չէ, սա թշնամական ծրագիր է, որտեղ ճղճիմի վրեժխնդրությունն ու հոգեխանգարմունքները զուտ որպես միջոց են ծառայում, ինչն էլ, իր հերթին, տասնյակ տարիներով գեներացվել է հենց այս օրվա համար: Այո, մի զարմացեք, ԼՏՊ-ն, ՍՍ-ն և փեսան նիկոլին դեռ բերդի պատերից էին «кнут и пряник»-ով պատրաստում՝ իրենց ձեռքին զենք դարձնելու համար, որն էլ, ինչպես տեսանք, ուղղվեց հայության և պետության դեմ:

Այսօր առանցքում կրկին մեկ խնդիր կա. խորհրդարանական ընդդիմությունն ունակ չէ որևէ լուրջ քայլի. փաստ է, որ այնտեղ գտնվող դեմքերը շարունակում են պտտել տարիների երիզը. ճառեր ու ելույթներ, որոնք տարիներով բոլորիս ֆեյսբուքյան պատերին են, սրան գումարած՝ նրանց պրիմիտիվ լեզվակռիվը, տեղ-տեղ՝ քաղաքական անգրագիտությունն ու անտեղյակությունը, հանդուրժողականությունն ու սուտի ժողովրդավարությունը, որը բոլորիս նյարդերն է սղոցում և՝ ընդամենը:

Այսօր առանցքում ավելի մեծ խնդիր էլ կա. հայ խոշոր գործարարների ունեզրկումը (ինչի՞ եմ միայն ես խոսում սրա մասին): Հիմա թիրախում են ընդդիմադիր լիդերներն ու գործարարները, վաղը այդ թիրախում հայտնվելու են բոլորը, քանի որ հայկական կապիտալը հայերից խլելը ևս միայն ճղճիմի անձնական վրեժը չէ, այլև թուրքական ծրագրի գլխավոր կետերից է, ինչպես 1915-ին էր:

Վերադառնանք նախագահ Քոչարյանի գործոնին:

Վերջին 8 տարիներն ապացուցեցին, որ նրան ճնշելով, ՍՍ-ի հետ նույնացնելով կամ տարանջատվելու մեջ մեղադրելով, նրանից ընդդիմադիր լծակները խլելով և նրա գործոնը թուլացնելով, հավաքական ընդդիմությունը մեկ բան է անում՝ օգնում է նիկոլին հող հանձնել: Եվ որպեսզի այս պրոցեսը կանգնեցվի, նույն այդ ընդդիմությունը պետք է մի պարզ բան անի՝ ուժեղացնի Նախագահին, համախմբվի նրա շուրջ, իվերջո, գիտակցի Ռոբերտ Քոչարյան պետական և ռազմական գործչի իրական դերն ու կարևորությունը ոչ միայն ներհայաստանյան դաշտում, այլ նաև՝ տարածաշրջանային կոնֆլիկտի համատեքստում:

Կանեք սա՝ կունենաք պետություն, չեք անի, կշարունակեք լևոն-սերժ-նիկոլ խաղը՝ կկորցնեք նաև ձեր ունեցածը, քանզի թուրքի մի աչքը մեր հողերի վրա է, մյուս աչքը՝ խոշոր կապիտալի. սա էլեմենտար ստրատեգիա է. նվաճված հողը պահելու և էթնիկապես մաքրելու համար հարկավոր է դիմադրության կենտրոնները զրկել ռեսուրսներից՝ վնասազերծել:

Օգոստոսի 31-ին Նախագահի 72-րդ տարեդարձն է:

Մի’ մոռացեք, նա մեր հաղթանակների սիմվոլն է, մեր հավաքական հայկական ռազմական և պետական ներուժի կենդանի մարմնավորումը և նա պիտի կրկին հաղթի թշնամուն, որպեսզի մենք պետություն ունենանք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ