ԱՄՆ Սենատը, 51-ն ընդդեմ 47 ձայնի, քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ մաքսատուրքերն արգելափակելու և Կոնգրեսի առևտրային լիազորությունները վերականգնելու օգտին, ինչը դեմոկրատներն ընդունել են որպես «արտոնյալ» միջոցառում: Այս միջոցառումը, սակայն, ավելի շուտ խորհրդանշական է, քանի որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում բանաձևն աջակցություն չի ստանա։               
 

Հարկադիրի աշխատողները՝ գովազդի բիզնեսում

Հարկադիրի աշխատողները՝ գովազդի բիզնեսում
27.10.2025 | 15:01

Բազմիցս գրել եմ, թե ինչպես են իրենց օրն անցկացնում աշխատողները Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում:

Ուրեմն, վերջիններս սոցիալական ցանցերի իրենց էջերում բացեիբաց և պարբերաբար գովազդում են իրենց կամ իրենց հետ փոխկապակցված անձանց պատկանող բիզնեսը: Մտածում էի, որ Հարկադիրի աշխատակիցների այդօրինակ գովազդը զանգվածային բնույթ չի կրում: Սխալվեցի: Հարկադիրում գովազդը զանգվածային բնույթ է կրում: Մեկը գովազդում է Աշտարակի «Դիսկերի աշխարհ» խանութ-կրպակը, մյուսը` «Choqs & more Armenia» ապրանքանիշը և այսպես շարունակ:

Հարկադիրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում է, որ «կարող է այդ բիզնեսն իրենցը չէ»: Ենթադրենք, որ այդպես է: Այդ դեպքում, ինչու՞ է Հարկադիրի աշխատողը նախանձելի պարբերականությամբ գովազդում հենց Աշտարակում գտնվող խանութ-կրպակը: Ինչու՞, օրինակ` «Adidas» կամ «Estee Lauder» ապրանքանիշը չի գովազդում: Եվ, եթե Աշտարակի «Դիսկերի աշխարհ» խանութ-կրպակն իրենը չէ, ապա հաստատ իր հետ փոխկապակցված ինչ-որ անձի է պատկանում: Կա նաև մեկ վարկած ևս` «Դիսկերի աշխարհ» խանութ-կրպակի սեփականատերը ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մեջ է Հարկադիրի աշխատակցի հետ: Նույնը` «Choqs & more Armenia»-ի պարագայում:

Փաստորեն, հարկատուների հաշվին աշխատավարձ և, միգուցե` պարգևավճար, ստացող Հարկադիրի աշխատողն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, այլ գործունեությամբ է զբաղված: Այդ դեպքում, արդյո՞ք մենք, ըստ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի, հերոս-հարկատուներս համաձայն ենք աշխատավարձ տալ մի մարդու, որը զբաղված է Աշտարակում գտնվող խանութ-կրպակի գովազդով: Ավելի լավ չէ՞, որ վերջինս իր աշխատավարձը ստանա հենց այդ խանութ-կրպակից: Նույնը «Choqs & more Armenia»-ի պարագայում: Կամ` եթե Հարկադիրի աշխատողներն իրենց տեսնում են բացառապես գովազդի բիզնեսում, ապա ճանապարհը բաց է: Կարևորը` մեզանից հեռու:

Հա, ի դեպ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Հարկադիրի աշխատողներից ոմանց տեսել են Հովհաննավանքում` Ասատրյան Ստեփանի «պատարագի» ընթացքում: Ընդ որում, ականատեսների վկայությամբ, վերջիններս բուն «պատարագին» չէին մասնակցում, եկեղեցու բակում էին, եկել էին «ներկա» ստանալու համար: Եվ չզարմանաք, եթե օրերից մի օր Հարկադիրի աշխատողներն Ասատրյան Ստեփանին գովազդեն կամ «Կյանքի խոսք» եկեղեցին:

Հարկադիրը վեհի´:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ