Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Արցունքներս թափում եմ խաղաղ ու անհատակ օվկիանոս

Արցունքներս թափում եմ խաղաղ ու անհատակ օվկիանոս
28.11.2025 | 16:42

Ցավ ու ավա՜ղ, իմ հա՛յ ազգ, դու հերոսաբար կռվում ես թշնամուդ դեմ, թշնամու տասը զինվորի դեմ մեկ զինվորդ գնում է մարտի ու անվերապահորեն հաղթում է։

Բայց այս ի՞նչ կախարդանք է, որ այս էլ քանի դար, չես կարողանում ներսի՝ տանու թշնամուդ ճանաչել, հաղթել ու վռնդել Սուրբ Երկրիցդ։

Տանու թշնամիդ մեկը չէ, երկուսը չէ, ուժեղը չէ, խելացին չէ, ազնիվ չեմ ասում, քանի որ տանու թշնամին, եթե քեզ իրեն եղբայր համարի և քո հարազատ հողի ծնունդը լինի, բայց թաքուն-աշկարա քեզ թշնամություն անի, էլ ի՛նչ ազնիվ, եթե դու կարող ես խաբվել, մոլորվել ու անգամ նրա կենացը խմել։

Բայց իմացի՛ր, որ տանու թշնամին դրսի թշնամու դրածոն է լինում սովորաբար, գուցե նաև հենց ինքն է՝ անունը փոխած։

Ընտրությունների են պատրաստվում, նորից ու կրկին նույն զավեշտն ու նույն խաղը պիտի լինի՝ գուցե թեթևակի խմբագրված։ ՈՒ դու հավատալու՞ ես․․․

Չէ՛, ընտրություններում ոչ մի պայքար չի լինի հների ու նորերի միջև․ տեղերը բաշխված են լինելու «արդարորեն».

բոլոր երեք ՆԱԽագահները կունենան իշխանության իրենց չափաբաժինը․

Նիկոլը ԼՏՊ-ն է,

Վանեցյանը՝ հանած, մեկ ուրիշը՝ «մերժված» Սերժը,

Քոչարյանը իր հետևից նորից քարշ կտա դաշնակներին։

Եվ այս բոլորը կարող է կրկնել քո նախկին սխալը, եթե դու մոլորվես չորս փշոտ թփերի արանքում։

Դե, մենք տեսանք այդ Գզվռտոցարանը։

Ի դեպ, պառլամենտ բառացիրորեն նշանակում է զրուցատեղ-իտալերեն պառլե՝ խոսել, ֆրանսերեն՝ պաղլե՝ խոսել է նշանակում․ հիմքում հայերեն ԲԱՌ-ն է։

Մերը Գզվռտոցարան է․․․

Չէ՛, դուք պատկերացնու՞մ եք այս նոր Ազգային ժողովը, որի մեջ կխցկեն նիկօլին նոր խոնարհվողներին։

Դուք պատկերացնու՞մ եք, թե ի՛նչ կմտածեն աշխարհի այն երկրները, որոնց հետ մենք պիտի քաղաքական նոր հարաբերությունների մեջ մտնենք, կամ գոնե շարունակենք։

Պարտադրված, չէ՜ է՜է՜, պայմանավորված Արցախյան պատերազմում պարտություն որդեգրած վարչապետին առաջին անգամ վերընտրելուց հետո, եթե մոլորյալները կրկին վերընտրեն

«ներկա և նախկին » չընտրակազմը, աշխարհի լուրջ պետությունները, որ կարող են լինել մեր բնական դաշնակիցները, երես կթեքեն մեզնից։

Անկեղծորեն ասած, ամաչում եմ, որ ինքներս մեր ճակատագիրը չենք կարողանում որոշել, հետո էլ զայրանում ենք, որ մեր Հայրենիքի տարածքների վրա ղումար են խաղում մեր թշնամիները։

Երևի էն մի իմաստունը ճիշտ է ասել, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը։

Բայց նա ասել է «ամեն ժողովուրդ», բայց ոչ՝ ԱԶԳ։

Ո՞վ քեզ իջեցրեց ժողովրդի ու ժող-ի մակարդակին, իմ վե՛հ ՀԱՅ ԱԶԳ։

Ծունկի չգա՛ս, դու հզոր ես ու ոգով անպարտ։

Խնդրում եմ, եղի՛ր շրջահայաց ու, այո՛, խորամանկ եղի՛ր և հիշաչար եղի՛ր մեր բոլոր թշնամիների հանդեպ։

Վերջակետ։

Ի դեպ, Դուշման բառը թուրքերեն չէ, իմացե՛ք, այն զտարյուն արիական է, ասել է՝ հայերեն է․ դուշ-դժ ժխտական ածանցն է՝ հնչյունափոխված,

ման-ը մարդն է, որ հայերենում պահպանվել է մանուկ՝ փոքրիկ մարդ իմաստով, դժման բառացիորեն նշանակում է՝ ոչ մարդ, կամ նույնն է, թե՝ տմարդի, տ-ն նույնպես ժխտական ածանց է։

ՈՒրեմն, թշնամին- դուշմանը- դժմանը, եթե քո տանն է ու քեզ խաբում է, թե քո եղբայրն է, բայց տունդ քանդում է կամ տալիս է քեզ կոտորած օտարին, նա մարդ չէ, դժման է, դուշման է, թշնամի է։

ՈՒրեմն, անցողիկ են ու պատժի ենթակա բոլոր թշնամիները, և մանավանդ՝ տանու դուշմանները։

Գիտեմ, չես կասկածում։

Բայց ավելի լավ է՝ հավատա։

Եվ ազգովին խնդրենք Արարչին,

Զորավի՛գ եղիր հուսալքված ու երիցս խաբված

նախասկիզբ ազգին մեր արյաց...

Հայկը հաղթել է ժամանակի ամենազորեղ Նեռին՝ Բելին։

Մենք դա չենք մոռանում։

Տու՛ր մեզ ազնիվ հաղթանակ, այդ հաղթանակը կլինի մեր Նախասկիզբ Ազգի փրկության հանգրվանը։

Ես այլևս չեմ ուզում արտասվել մեր կորուստների համար։

Ես չեմ հուսահատվել երբեք պարտությունից։

Ես արցունքներս թափում եմ խաղաղ ու անհատակ օվկիանոսի մեջ, թող այն տարրալուծվի պաղ ջրերում։

Քո չհուսալքվող դուստր՝

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

28.11.2025թ.

Դիտվել է՝ 167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ