Ընդդիմադիր դաշտը քննարկում է Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրայից հանելու թեման։
Այս առիթով մի հարց ունեմ։
Գրառմանս տակ տեղադրված հայ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության հետ կապված սիմվոլներից, հուշարձաններից և շինություններից ո՞ր մեկն է Հայաստանի Հանրապետությունը կառուցել և պահպանել։
Բա չեն ուզու՞մ ընդդիմադիրները հիշել և շնորհակալություն հայտնել այն երկրին, ով այս ամենը ստեղծել և պահպանել է։
Այսօրվա Հայաստանի վիճակն օրինաչափ է և կշարունակի վատթարանալ այնքան ժամանակ, քանի դեռ հավաքական Հայաստանը, իր արտաքին քաղաքական վեկտորը, լավագույն դեպքում, փորձում է կիսել մեր պատմական հիշողությունը պահպանած Ռուսաստանի և իր թշնամի Արևմուտքի միջև։
Ռուսաստանի հետ թշնամանալու հետևանքների մասին էլ չեմ խոսում։
Հայկ Այվազյան