«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
09.09.2026 | 14:30

Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով արտահայտում է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու հումանիտար նախաձեռնության շուրջ։ Բայց այժմ ավելի հեռուն են գնացել։ Օրեր առաջ ադրբեջանական «Unikal.az» կայքում հրապարակվեց հոդված, որտեղ Վարդանյանի կնոջը արդեն սպառնում էին ձերբակալությամբ։ «Վարդանյանի կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ անօրինական կերպով Ղարաբաղ մուտք գործելու համար»,- նշված է հրապարակման մեջ։

«Այն փաստը, որ նա ցանկանում էր գալ Ադրբեջան և հանդիպել իր ամուսնուն, նոր իրավական և քաղաքական հարց է առաջացնում։ Եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր անօրինական այցի համար»,-գրված է ադրբեջանական կայքում։

Սա ակնհայտ սպառնալիք է՝ ուղղված Վարդանյանի կնոջը, որի միջոցով փորձում են կանխել նրա հնարավոր այցը և տեսակցությունն ամուսնու հետ։ Այս հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեման ու առհասարակ հայ գերիների հետ կապված զարգացումները խնդրահարույց են Բաքվի համար։ Նրանց գլխավոր նպատակն է, որ այս հարցը մոռացվի, այս թեմայի շուրջ չխոսվի։ Մինչդեռ գերիների ազատ արձակման համար կենսական նշանակություն ունի հենց թեմայի մասին խոսակցությունը, ընդ որում՝ նաև միջազգային հարթակներում։

Առհասարակ աբսուրդ է, որ վաշինգտոնյան հանդիպումից մեկ տարի անց այս մարդիկ Բաքվում են։ Չէ՞ որ Թրամփը խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Այդպես էլ չհասկացանք՝ զբաղվեց, հաջողության չհասա՞վ, թե առհասարակ մոռացության տրվեց այդ թեման:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 6282

Մեկնաբանություններ