Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
Հոկտեմբերի 7–8-ին Տաշքենդում Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային կառույցների ղեկավարները հանդիպել և ստորագրել են CASCA+ միջազգային բազմամոդալ երթուղու զարգացման վեցակողմ արձանագրություն։
Քննարկման առարկան եղել են բեռնահոսքերը, սառնարանային բեռնարկղերի փոխադրման սակագները, վագոնահարթակների ապահովումն ու նավահանգիստներում ուշացումների կրճատումը...