Խաղաղության արևը երկար չի շողա: Հետո կլինի հորդառատ անձրև, իսկ դա նշանակում է, որ սելավից փրկվելու համար ոչ միայն պետք է տարվել արևի շռայլ շողերով, այլ նաև պատրաստվել հորդառատ տեղումների:
Խաղաղության և պատերազմի արանքում ընկած տարածությունը դյութիչ է, բայց ոչ՝ անծայրածիր...
Գարնան արևից հետո հաճախ է անձրև լինում, որոշ դեպքերում, անգամ՝ տեղատարափ:
Երկինքը հուշում է, որ մենք ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում, իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ...
Առջևում անձրևոտ գարունն է:
Սենոր Հասրաթյան