Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողն ակնհայտորեն կապ չունի օրինականության, մարդու իրավունքների և պետական շահի հետ։
Քաղաքական որոշմամբ կատարվող գործողությունները միայն թուլացնում են պետականության հիմքերը, անկախ նրանից, թե ում նկատմամբ են դրանք կատարվում։
Իմ ընտանիքի երկու կողմերն էլ Խորհրդային բիրտ ունեզրկման (կուլակաթափության) և աքսորի զոհ են եղել։ Այն, ինչ կատարվում է, հիշեցնում է այդ դաժան օրերը...
Ուստի դատապարտում եմ մարդու սեփականության դեմ ցանկացած ոտնձգություն, որը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա։
Ես չեմ ուզում, որպեսզի ուրիշ երեխաներ էլ իրենց պապերից լսեն, թե ինչպես էին իրենց ունեզրկում, բանտարկում կամ աքսորում։
Հայաստանը չի՛ կարող այդպիսին դառնալ, որովհետև դա կործանում է բոլորի համար հավասարապես։
Ինձ ավելի շատ վախեցնում են նրանք, ովքեր ոգևորվում և հաճույք են ստանում ուրիշի ունեզրկման հեռանկարով։
Դա ինձ հիշեցնում է տատիս պատմածը, թե ինչպես էր իրենց «խոդախը» (սպասավորը) մատնագրեր գրել իր պապի դեմ։ Իսկ հետո` սովի տարիներին դաշտի բանջարով ապրել։
Ծա՜նր բեռ է ուրիշի դժբախտության վրա երջանկանալը։
Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ