ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Պահանջում են ընդունել եզդի ժողովրդի ցեղասպանության փաստը

Պահանջում են ընդունել եզդի  ժողովրդի ցեղասպանության փաստը
19.01.2018 | 01:30

Եզդիները շնորհակալ են ԱԺ-ին, բայց պահանջում են ընդունել նաև Օսմանյան Թուրքիայի կողմից եզդի ժողովրդի ցեղասպանության փաստը:
Ազգային ժողովում այս շաբաթ ընդունվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։


Եզդիների ազգային միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ, անդրադառնալով ՀՀ խորհրդարանի կողմից եզդի ժողովրդի նկատմամբ 2014-ին իրականացված ցեղասպանության դատապարտման փաստին, նշեց, որ եզդիներն ուրախ են և ողջունում են այդ քայլը։ «Վատ բան չէ։ Երկու ազգերի բարեկամությունն առավել խորանում է։ Հայերը ցեղասպանություն տեսած ժողովուրդ են. իհարկե, ճիշտ արեցին՝ ընդունելով այդ փաստը»,- ասաց Ազիզ Թամոյանը։ Նա, սակայն, ավելացրեց, որ Եզդիների միությունը հանձնաժողով է ստեղծել, հանձնաժողովը պետք է ներկայացներ խնդիրը մանրամասնորեն՝ հիմնավորված փաստաթղթերով։ Նրանք առաջարկում էին ճանաչել նաև եզդիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ «Ինչպես հայերը կոտորվեցին 1915 թվականին, այնպես էլ՝ 500 հազար եզդիներ։ Այդ մասին որևէ խոսք չասվեց, քանի որ ներկայացնող մարդիկ ծանոթ չէին խնդրին։ Այդ պատճառով մեր հանձնաժողովը պետք է խնդիրը ներկայացներ։ Ես եղել եմ Թուրքիայի չարաբաստիկ վայրերում, որտեղ եզդիները ցեղասպանվել են։ Մենք գրի ենք առել ականատես մարդկանց պատմություններ։ Այդ ամենի մասին Ազգային ժողովում չխոսվեց։ Նշվեց միայն 2014 թ. օգոստոսին եզդիների ցեղասպանության մասին։ Ինչպե՞ս կարելի է մոռանալ 500 հազար եզդիների սպանությունները, բա դա ցեղասպանություն չէ՞ր։ Ծանր օրեր ենք տեսել հայերի հետ միասին։ Երկու ազգերի կյանքը անցել է կրակների, բոցերի միջով։ Այդ բանը մոռացության մատնվեց»։


Արարատի մարզի Եզդիների միության նախագահ ՔՅԱՐԱՄ ՍԼՈՅԱՆՆ էլ նշեց, որ ԱԺ-ն ժամանակին ընդունել է Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն, սակայն այդ համատեքստում եզդիներին չի անդրադարձել։ «Մենք ԱԺ-ում ունենք պատգամավոր Ռուստամ Մախմուդյան, նա Եզդիների միության կողմից չի առաջադրվել կամ ընտրվել, նա չի կարողանում պատշաճ ներկայացնել մեր խնդիրներն Ազգային ժողովում։ Միությունն ունի հանձնաժողով, մտավորականներ, որոնք քաջածանոթ են խնդիրներին, սակայն մեզ չեն դիմում»,- ասաց Արարատի մարզի Եզդիների միության նախագահը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ