ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ՈՒ՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները

ՈՒ՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները
02.08.2026 | 13:24

Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի։

Ինչու՞։

Որովհետև իրավաբանությունը ոչ միայն ու ոչ այնքան գիտելիքի մասին է, որքան արժեքների ու կեցվածքի։ Իսկ արժեքներն ու կեցվածքը չեն սովորում կարդալով կամ լսելով, այլ սովորում են ընդօրինակելով։ Ընդ-օրինակելով։

Հիմա ու՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ