Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Իշխանության հետ գալու տարբերակ չունեն

Իշխանության հետ գալու տարբերակ չունեն
25.01.2026 | 14:27

Թե բա` ընդդիմությունը պիտի միավորվի ու մի ճակատով դուրս գա սրանց դեմ:

Հազար անգամ ասել եմ, որ դա լինող բան չի: Կա «կոնսենսուս մինուս մեկ» վիճակ, որտեղ բոլորի ահն ու սարսափը Քոչարյանն է, ում իշխանության գալու դեպքում պետք է պատասխան տան` երկիրն էս վիճակին հասցնելու համար:

Միշիկն արեց իր քայլը, որով վերջնական ջարդեց էդ միավորման մասին խոսողների հույսերը:

Արդեն մարդը պարզից պարզ է խաղում, քանի որ պլանները փոխվեցին: Փոխվեցին, որովհետև հիմա իշխանության հետ գալու տարբերակ չունեն: Քոչարյանը խանգարում է: Իշխանափոխության դեպքում Քոչարյանն է գալու, ոչ թե ինքը: Ուրեմն, չեն թողնի Նիկոլը հեռանա: Դա է ուզածները:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ