Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Գագիկ Ծառուկյան. Երբ լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն գնալու է մենակ

Գագիկ Ծառուկյան. Երբ լինեն արտահերթ ընտրություններ, ԲՀԿ-ն գնալու է մենակ
12.02.2021 | 20:49

Արտահերթ ընտրությունների թեման արդեն փա՞կ է և չի կարող լինե՞լ գոնե 2021-ի ընթացքում՝ «Հրապարակի» հարցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է․ «Ոչ մի փակ բան չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կազմակերպի, անցկացնի, և հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել ա։ Ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան, ԲՀԿ-ն մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ»։


Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցության փորձեր է անում տարբեր քաղաքական ուժերի հետ, նաև Ծառուկյանին՝ համատեղ, գուցե կոալիցիոն կառավարության առաջարկ է արել։ Կամ գուցե համատեղ խնդիրների լուծման գնալու։ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան զարմացավ, և ասաց․ «Այսինքն էդ լուրերը որտեղի՞ց, ես ուզում եմ իմանալ։ Ես տենց լուրեր չգիտեմ»։
Իսկ եթե առաջարկի՞։ «Բացառված է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 20867

Մեկնաբանություններ