Ավարտվեց Հովհան Օձնեցու անվան Հոգևոր իրավունքի ամառային դպրոցը։ Պետք է գոհունակությամբ փաստեմ, որ իր տեսակի մեջ խիստ եզակի և ինքնատիպ դպրոցը իսկապես կայացավ` հեռանկարում խոստանալով լինել շարունակական և առավել ինստիտուցիոնալ...
Մալանկարա Ուղղափառ Սիրիական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը...
Ծանօթ իրողութիւն է, թէ վերջին շրջանին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նկատմամբ որդեգրուած ժխտական դիրքաւորումը խոր ցաւ եւ վիրաւորանք յառաջացուցած է Հայաստանի եւ Սփիւռքի մեր հաւատացեալ ժողովուրդին մէջ...
Եվրոպայից հուլիսի 7-ին նամակ է հղվել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին: Նամակում, որը ստորագրել են
Սլովակիայի Հանրապետության նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին,
Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Պավոլ Հրուշովսկին...
Հայոց Եկեղեցին միջնադարյան Հայաստանում միայն կրոնական հաստատություն չէր։ Այն ազգային ինքնության, մշակույթի, կրթության ու հասարակական համախմբման առանցքային կառույցներից էր։ Այդ իսկ պատճառով Հայոց կաթողիկոսը միայն հոգևոր առաջնորդ չէր․ հատկապես պետականության թուլացման կամ կորստի ժամանակ նրա հեղինակությունը հաճախ դուրս էր գալիս զուտ եկեղեցական սահմաններից և ստանում քաղաքական նշանակություն...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...