Այն օրը, երբ զուտ սեփական զավակների՝ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ հանգամանքը հերիք կլինի չինովնիկի հանրային պախարակման և նրա՝ որևէ պաշտոնում առաջադրման արգելքի համար, նույն օրը կզգանք, թե ինչ հզոր ու ուժեղ երկիր է Հայաստանը։
Երբ ազգը այնքան միայնակ ու դավաճանված է, որ իր փրկությունը տեսնում է հարևանների և հեռավոր երկրների օգնության մեջ, նշանակում է, արդեն պարտված է՝ պատերազմը չսկսված։
Այս ռումբեր նետող պարզ ԱԹՍ-ների արդյունավետությունը հիմա բոլորն են տեսնում։ Նման ռազմական ԱԹՍ ստեղծելու համար անհրաժեշտ են ընդամենը շաբաթներ կամ, առավելագույնը, ամիսներ։
«Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութիւնը յուսալ արտաքին ոյժերից» (Գարեգին Նժդեհ):
Նժդեհի ժամանակներից ոչինչ չի փոխվել։ Այս հիվանդ ու դժբախտները հիմա էլ են լցվել քաղաքական դաշտ ու շեղում են մեզ իրական մարտահրավերներից։ Թմբիրը կերտող հերոսներն են։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ...