Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.05.2026 | 23:17

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր,
աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները.
Պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 5275

Մեկնաբանություններ