Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Վախենում են եվրոպական վիզաներից զրկվե՞լ, թե՞ կորցնելու ավելի մեծ բան ունեն

Վախենում են եվրոպական վիզաներից զրկվե՞լ, թե՞ կորցնելու ավելի մեծ բան ունեն
21.03.2024 | 15:14

Հայաստանի խորհրդարանը 57 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց ՀՀ-ում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։

Ըստ համաձայնագրի՝ դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները ճանաչվում են անձեռնմխելի, այսինքն՝ չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել։

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։

Ինչու՞ ընդդիմադիր պատգամավորները, ովքեր դահլիճում էին, դեմ չքվեարկեցին համաձայնագրի վավերացմանը, որով գոնե իրենց անհամաձայնությունը կհայտնեին տարածաշրջանում ԵՄ քաղաքականությանը, ինչի պատճառով կորցրեցինք Արցախը, հիմա էլ ՀՀ տարածքներն ենք կորցնում։

Ընդդիմադիրները վախենում են, որ եվրոպական վիզաներից կզրկվե՞ն, թե՞ կորցնելու ավելի մեծ բաներ ունեն։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 10720

Մեկնաբանություններ