44-օրյա պատերազմում Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ մնացած զինվորներին ոչ ոք այդպես էլ օգնության չհասավ. ոչ խոստացված հատուկջոկատայինները եկան, ոչ էլ հրամանատարները...
Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Մեր նախնիների համար այս օրը երբեք չի սահմանափակվել սոսկ կենցաղային ավանդույթներով կամ ծիսական արարողություններով...
Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է։ Անհիմն պնդումներ են, որոնցով նպատակ են հետապնդում վարկաբեկելու Եկեղեցին և մոլորեցնելու հասարակությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը...
Նա եկավ` ցույց տալու մեր Երկրի հակառակ կողմը, այն ամենը, ինչը, քաղաքակրթական ֆիլտրերի շնորհիվ, մղված էր հետին պլան, քանզի առողջանում էր ազգը, սնվում սեփական հաղթանակների բերկրանքով...
Խորհրդարանում վերջին օրերին հիմնական լարվածությունն առաջանում է այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, հավատարիմ լինելով կառավարության генеральная линия-ի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են երբեմնի ավազանի անունով...
Ֆլորա մայրիկը (հոգին լույս դառնա), որ դեղաբույսերով ու աղոթքներով գրեթե ողջ Հայաստանն էր բուժում և մայր արծվի նման էր ինձ մայրություն անում, նաև պայծառատես էր: Երբ հոգևոր տհաճանքների մեջ էի հայտնվում, իր տնից տեսիլքով տեսնում ու զանգահարում էր...
Ինչու՞ բոլոր պտուղներից օրհնության համար ընտրվեց խաղողը։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան իշխան կարգեց ամբողջ երկրի վրա, իսկ, երբ Աստված անիծեց մարդուն, անիծվեց նաև նրա ամբողջ իշխանությունը՝ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...