ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Թուրքիան պիտի լինի՞, որ ձեզ պատռելով վազեք օգնության

Թուրքիան պիտի լինի՞, որ ձեզ պատռելով վազեք օգնության
03.07.2026 | 22:25

Պետության և արտաքին քաղաքականության մասին սրանց պատկերացումներն էնքան խղճուկ են:

Ուրեմն, Վենեսուելայում ավերիչ երկրաշարժ է եղել, որտեղ տուժել է նաև հայկական համայնքը։

Լավ, Սփյուռքի վրա թքած ունեք՝ հասկացանք, դուք ՀՀ քաղաքացիների վրա էլ թքած ունեք (ընդ որում, նաև բառի ուղիղ իմաստով)։ Բայց գոնե մի մարդասիրական ժեստ չանեի՞ք, ցույց տալու, որ Հայաստանը մարդասիրական հաբ է ու պատրաստ է օգնել ցանկացած երկրի ու ժողովրդի, որը դժբախտության մեջ է։

Թե՞ պիտի պարտադիր Թուրքիան լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7269

Մեկնաբանություններ