Հայաստանի տնտեսությունն աղետալի վիճակում է, իսկ գրանցված աճը իներցիայի հետևանք է։ Եթե Հայաստանում տնտեսական աճը բնական լիներ, դա, անշուշտ, քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման և աղքատության կրճատման կհանգեցներ։
Արևմտյան գլոբալիստական էլիտաները հակազդում են օբյեկտիվ գործընթացներին, հրահրում քաոս, հին ու նոր հակամարտություններ, իրականացնում, այսպես կոչված, զսպման քաղաքականություն, իսկ իրականում խարխլում զարգացման ցանկացած այլընտրանքային ինքնիշխան ուղի։
Յուրաքանչուր հուսալքությունից, ապատիայից հետո հանրությունը միշտ շոկի մեջ է լինում, բայց հետո, երբ զարթնում է, առաջին հարցը, որ ինքն իրեն տալիս է, ասում է․ «Ես ի՞նչ կարող եմ անել», և փորձում է պատասխանատվություն վերցնել։
Սերբիայում տեղի ունեցած երեկվա կոնֆլիկտից երեք օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը հանդիպել է Կոսովոյի ինքնահռչակ նախագահի ու վարչապետի հետ և խոստացել աջակցություն եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցում։
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...